«  Մարտ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Ղարաբաղի հարցը

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Ղարաբաղի հարցը

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Դոհայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում ու Սիրիայում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել ենք Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի, Լիբիայի եւ Սիրիայի վերջին իրադարձությունները»,- գրել է նա Twitter-ի իր էջում: