«  Հուլիս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Մեկնարկեց 2020թ. ամառային զորակոչը

Մեկնարկեց 2020թ. ամառային զորակոչը

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մեկնարկեց 2020թ. ամառային զորակոչը:

Հանրապետական կենտրոնական հավաքակայանում ամառային զորակոչի գործընթացի պատշաճ իրականացմանը զուգահեռ հակահամաճարակային խիստ միջոցառումներ են կազմակերպված՝ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով։ Բոլոր զորակոչիկները ծառայության մեկնելուց առաջ պարտադիր թեստավորվում են, այնուհետև միայն մասնակցում վիճակահանությանը։

Դե ինչ, գալիք երկու ամիսների ընթացքում հարյուրավոր երիտասարդներ՝ մեկը մարզիկ, մեկը երաժիշտ, մյուսը՝ ապագա տնտեսագետ, կհագնեն ազգային բանակի համազգեստն ու կզինվորանան՝ շարունակելով անխախտ պահել սահմանը։

Արժանապատիվ և բարի ծառայություն, տղաներ»: