«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Մեկնարկում է Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը (տեսանյութ)

Մեկնարկում է Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը (տեսանյութ)

Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցը պատրաստ է հյուրընկալել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Առաջինը հյուրանոց ժամանեց Նիկոլ Փաշինյանը: Նրան դիմավորեցին Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: 

Հանդիպման նախապատրաստության նպատակով մարտի 28-ին կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հանդիպումը, ապա նաև՝ շփումներ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Քննարկումների առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն է:

Այս պահին մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և  Իլհամ Ալիևի առանձնազրույցը։

ՏԵՍԱՆՅՈՒԹ