«  Մայիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

ՄԻԵԴ-ը Ադրբեջանից տեղեկություն է պահանջել 6 հայ ռազմագերիների վերաբերյալ և ժամանակ տվել

ՄԻԵԴ-ը Ադրբեջանից տեղեկություն է պահանջել 6 հայ ռազմագերիների վերաբերյալ և ժամանակ տվել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանին ժամանակ է տվել տեղեկություններ տրամադրելու մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված վեց հայ զինծառայողի կարգավիճակի մասին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի խոսքով` դատարանը Բաքվին մինչև հուլիսի 4–ն է ժամանակ տվել։ Նշենք, որ գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով Հայաստանը մայիսի 27-ին դիմել էր Ստրասբուրգի դատարան:

Հիշեցնենք`մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ գերեվարվել են 6 հայ զինծառայողներ։ 

Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից գտնվում են Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում՝ փորձելով ամրապնդել իրենց դիրքերը հայկական տարածքների հաշվին: Նման իրավիճակ է ստեղծվել նաև Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսի մոտակայքում։ Մայիսի 25-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող է մահացել: