Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Ադրբեջանի գործողությունների մասին

Պաշտոնական 13.07.2020   10:29   316

Հուլիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

Նախարար Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մանրամասն տեղեկատվություն տրամադրեց հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաև իրադրության հետագա սրման հետևանքների մասին:

ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծեց ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ նման գործողությունների անընդունելիությունը:

Պահպանվում է մշտական կապ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ և շարունակվում են աշխատանքները ՀԱՊԿ շրջանակներում:

Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի ֆեյսբուքյան էջից:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ստանիսլավ Զաս, Զոհրաբ Մնացականյան, արդբեջան, Տավուշ, ՀԱՊԿ, ՀՀ ԱԳՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon