NABU. Արագիլները «ահազանգում» են տարածաշրջանում բնապահպանական մեծ աղետի մասին

Հասարակություն 16.07.2021   12:00   1648

Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը  ավարտել է արագլիների հաշվառման գործընթացը Արարատի մարզում։

Կազմակերպությունը նախորդ տարվանից իրականացնում էր արագիլների ուսումնասիրության և հաշվառման աշխատանքներ, որի նպատակն է պարզել արագիլների տարածվածությունը, նրանց աղտոտման աղբյուրները, առաջացման պատճառները և աղտոտված արագիլնեի քանակը։

«Հաշվառման աշխատանքները ավարտվել են Արարատի մարզում, որտեղ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ արագիլների գրեթե 60 % - ն աղտոտված է։ Սա հսկայական թիվ է և խոսում է տարածաշրջանում մեծ էկոլոգիական աղետի մասին։

Այժմ աշխատանքները շարունակվում են Արմավիրի մարզում։ Այնտեղ հաշվառումն ու հետազոտություններն ավարտելուց հետո կազմակերպությունը  կհրապարակի հաշվառման և աղտոտվածության ծավալների մասին տվյալները: Ուսումնասիրություններն  լայնամասշտաբ են և տարբեր ուղղություններով են իրականացվում: Կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն ևս պատրաստելու է և ներկայացնելու են բոլոր հետաքրքրված անձանց ավելի ուշ՝  բաց լսումների տեսքով»,- ասվում է ֆեյսբուքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Նշենք, որ կազմակերպությունը հունիս ամսին Սպիտակ արագիլների վրա տեղադրել է արբանյակային տվիչներ՝ խորքային ուսումնասիրությունների,  թռչունների միգրացիային հետևելու և ուսումնասիրելու նպատակով։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, NABU, արագիլներ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon