«  Մարտ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Նախագահն առանձին հանդիպումներ է ունեցել Փաշինյանի, Մակունցի և Մարուքյանի հետ

Նախագահն առանձին հանդիպումներ է ունեցել Փաշինյանի, Մակունցի և Մարուքյանի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քննարկումների շրջանակում, այսօր առանձին հանդիպումներ է ունեցել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:

Նախագահի աշխատակազմը հայտնում է, որ Արմեն Սարգսյանը Լիլիթ Մակունցի և Էդմոն Մարուքյանի հետ քննարկել է երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները:

«Այդ համատեքստում կարևորվել է քաղաքական ուժերի միջև երկխոսությունը և փոխհամաձայնության ձեռքբերումը խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ», - նշված է տարածած հաղորդագրությունում:

Այսօր ավելի վաղ Արմեն Սարգսյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ: