Նախագահը փոխվարչապետ ու նախարարներ է նշանակել

Պաշտոնական 03.08.2021   13:03   1515

Արմեն Սարգսյանը հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները 7 նոր հրամանագիր է ստորագրել, որոնք հրապարակվել են նախագահի պաշտոնական կայքում։

Ըստ այդմ`

  • Տիգրան Խաչատրյանը նշանակվեց ֆինանսների նախարար,
  • Վահան Քերոբյանը` էկոնոմիկայի նախարար,
  • Կարեն Անդրեասյանը` արդարադատության նախարար,
  • Անդրանիկ Փիլոյանը` արտակարգ իրավիճակների նախարար,
  • Անահիտ Ավանեսյանը`առողջապահության նախարար,
  • Վահրամ Դումանյանը` կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։
  • Մհեր Գրիգորյանն էլ փոխվարչապետ է նշանակվել։

Հիշեցնենք՝  Խաչատրյանը, որը 2019-ի հունիսի 1-ից էկոնոմիկայի նախարարն էր, նախորդ տարվա նոյեմբերի 26-ին ազատվեց այդ պաշտոնից։ Իսկ Կարեն Անդրեասյանը 2011-2016թթ. եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։

Լրացված.

Կառավարության կազմն՝ ըստ մինչ այս պահն արված նշանակումների: Աղբյուր՝ https://bit.ly/3jkah8S

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         նախարարներ, կառավարություն, փոխվարչապետ, նշանակումներ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon