Որտե՞ղ է հիմա գտնվում նախկին դատավոր Սամվել Ուզունյանը

Պաշտոնական 22.12.2019   20:03   817

Արդեն նախկին դատավոր Սամվել Ուզունյանի ուղեբեռի մեջ օդանավակայանում հայտնաբերվել է փամփուշտ, հանգամանքները պարզվում են: Այս մասին «Ազատությանը» հայտնում են Հայաստանի ոստիկանությունից:

Սակայն ոստիկանությունից չեն մանրամասնում, թե որտեղ է հիմա գտնվում Ուզունյանը:

Ըստ մամուլի, Սամվել Ուզունյանը մեկնելիս է եղել Մոսկվա՝ Երևան-Մոսկվա չվերթով, դեպքը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 01։45-ին և հենց «Զվարթնոց» օդանավակայանում են նրա ուղեբեռը ստուգելիս հայտնաբերել փամփուշտը:

Հիշեցնենք, որ երեկ Բարձրագույն դատական խորհուրդը  համաձայնություն է տվել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն:

Հիշեցնենք նաև, որ Սամվել Ուզունյանը «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորն է:

Թարմացված՝

Սամվել Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը,  նա ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ հետախուզում հայտարարվել: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԲԴԽ, Հոկտեմբերի 27, Սամվել Ուզունյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon