Ոստիկանության պարզաբանումն անձնագրերի հետ կապված օրենքներում նախատեսվող փոփոխությունների մասին

Պաշտոնական 19.10.2021   11:30   147

ՀՀ ոստիկանության Անձնագրերի և վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետ Իրինա Մկրտչյանը ներկայացրել է պարզաբանում անձնագրերին առնչվող ՀՀ կառավարության վերջին օրենսդրական նախագծերի մասին՝ կապված ինչպես անձնագրերի ժամկետների, այնպես էլ դրանցում կոնկրետ ծննդավայրը նշելու հետ:

Իրինա Մկրտչյանը նշել է, որ գործող կարգավորումներով 16 տարեին լրացած տղաներին անձնագիրը տրվում է մինչև 18 տարին լրանալը, իսկ նոր կարգավորումներով անձնագիրը տրվում է մինչև 19 տարին լրանալը:

Ինչ վերաբերում է մյուս փոփոխությանը, որով քաղաքացու անձնագրում որպես ծննդավայր, անձի ցանկությամբ կարող է նշվել ոչ թե երկիրը, այլ քաղաքը, մարզը կամ գյուղը, Մկրտչյանն ասաց. «Այս փոփոխության անհրաժեշտությունն առաջանում է միջազգայնորեն չճանաչված պետություններում կամ վիճարկելի տարածքներում ծնված անձանց իրավունքներն իրացնելիս»:

Մեկ այլ փոփոխությամբ անձնագրի վավերականության ժամկետը 10 տարուց դառնում է 2 տարի: Մկրտչյանն ասաց, որ այս դեպքում խոսքը միայն հին նմուշի անձնագրերի ժամկետի մասին է, ոչ թե կենսաչափական անձնագրերի:

«Օտարերկրյա պետության մուտքի թույլտվության ժամկետը որևէ կերպ չի առնչվում անձնագրի ժամկետի հետ: Այսինքն՝ այն պարագայում, երբ անձին տրամադրվել է մուտքի թույլտվություն այլ երկիր իքս ժամկետով, ապա անձը կարողանում է այդ թույլտվությունն օգտագործել ինչպես հին անձնագիրը սահմանապահին ցույց տալով, այնպես էլ կարող է մոտենալ տվյալ երկրի իրավասու մարմին, որպեսզի մուտքի թույլտվության դրոշմակնիքը փոխանցվի նոր անձնագիր:

Եթե քաղաքացին արդեն իսկ ստացել է 10 տարով իր անձնագիրը, ապա այն շարունակելու է գործել մինչև վավերականության ժամկետի ավարտը, սակայն եթե այդ ժամկետում քաղաքացին կորցնի իր անձնագիրը կամ դիմի փոխանակման համար, տվյալ դեպքում արդեն կտրամդրվի երկու տարի ժամկետով», նշում է Իրինա Մկրտչյանը:

Ավելին՝ տեսանյութում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         պարզաբանում, անձնագիր, Ոստիկանություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon