Փաշինյանի խոսնակ: «Այո, մենք պատրաստ ենք գնալ հրադադարի և բանակցային գործընթացի»

Պաշտոնական 25.10.2020   12:23   375

Ադրբեջանն արդեն երկու անգամ խախտել է հումանիտար հրադադարը, և այդ ֆոնի վրա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը նման են բառախաղի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նշենք, որ Իլհամ Ալիևը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է համաձայնեցնել հրադադարի ռեժիմի պայմանները։ Նրա խոսքով` դրա համար Հայաստանը պետք է հայտարարի, որ հավատարիմ է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ մշակած սկզբունքներին:

«Այո, մենք պատրաստ ենք գնալ հրադադարի և բանակցային գործընթացի։ Հայկական կողմի համար այս պահին առաջնայինը հենց զինադադարն է»,–ասաց Գևորգյանը։

Նա ընդգծեց, որ հայկական կողմը կհավատա Ալիևի մտադրությանը միայն այն ժամանակ, երբ ադրբեջանական կողմը կդադարեցնի կրակը։ Բայց այս ամենը պետք է տեսնել, ըստ էության, ոչ թե միայն խոսքով։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon