«  Օգոստոս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Փաշինյանն Ազգային ժողովում ներկայացնում է Կառավարության ծրագիրը (ուղիղ)

Փաշինյանն Ազգային ժողովում ներկայացնում է Կառավարության ծրագիրը (ուղիղ)

Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի նորացված տվյալները. 3773 զոհեր, 243 անհայտ կորածներ։

Այս տվյալները Փաշինյանը հայտարարեց կառավարության 2021-26թթ.-ի գործունեության ծրագրի քննարկման ժամանակ` հավելելով, որ ծրագիրը ներկայացվում է արտառոց բարդ պայմաններում։

«Ակնհայտ է, որ ՀՀ–ը գտնվում է ճակատագրական ու շրջադարձային հանգրվանում, մի կետի վրա, որտեղից շարունակությունը վճռորոշ է լինելու մեր պետության ու պետականության համար»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ արտահերթ ըտրությունների քարոզարշավի ընթացքում, Հանրային հեռուստաընկերության նախընտրական բանավեճի եթերում Փաշինյանը հայտարարել էր, որ այդ պահին պատերազմի զոհերի թիվը 3 705 է, անհայտ կորածներինը`268։