Դավիթ Մաթևոսյան. Փաստեր «Մթի ու ցրտի» մասին

Պաշտոնական 04.12.2020   20:00   5226

Փաստեր, որոնց մասին գիտեն քչերը։ Փաստեր ատոմակայի փակման և, այսպես կոչված, «մթի ու ցրտի» տարիների մասին։

  • 1990 թվականին, դեռ Սովետական Միության օրոք, սկսեցին հովհարային անջատումները։
  • 1992-1995 թվականներին վրաց-հայկական երկաթգիծը պայթեցվեց 21 անգամ։ 42 անգամ պայթեցվել է Հայաստան մտնող գազամուղը։
  • Ղարաբաղյան պատերազմի ընթացքում երկրի միակ տնտեսական խնդիրը դիտվում էր պատերազմի կարիքները հոգալը։ Եվ այս պայմաններում Հայաստանը ոչ միայն դիմացավ, այլև ծանր պարտության մատնեց Ադրբեջանին։
  • Սրանք եղել են ոչ թե «մթի ու ցրտիր, այլ մեր միասնական Հաղթանակի տարիներ։

Դավիթ Մաթևոսյան

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում ԱԺ նախկին պատգամավոր, 1991-95-ին Մեղրիի ՆԳ բաժնի պետ, ՀԱԿ անդամ ու նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթևոսյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին:

«Իր բոլոր շնորհներով ու գործերով հանդերձ, Դավիթ Մաթևոսյանն ինձ համար, նախ և առաջ, Մարդու և Քաղաքացու կատարյալ տիպարն է: Նրա մեջ ամեն ինչ կար, բացի ԵՍ-ը: Վստահ եմ, որ դա կհավաստի նրա հետ շփված ցանկացած անձ»,- նշել է ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Դավիթ Մաթևոսյանը չի զոհվել որպես հերոս, նա իր ամբողջ կյանքն է ապրել որպես հերոս՝ մինչև վերջին վայրկյանը։ Դրա համար որեւէ ճիգ չի գործադրել, ու դա եղել է իր համար այնքան բնական վիճակ, որ դրանով երբեք չի հպարտացել»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Դավիթ Մաթևոսյան, պատերազմ Արցախում, Լևոն Տեր-Պետրոսյան, Լևոն Զուրաբյան, 90-ականներ, ՓԱՍՏԱԳՐՈՒՄ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon