«  Հուլիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. հուլիսի 31

Պատմության այս օրը. հուլիսի 31

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Ցանցային ադմինիստրատորի միջազգային օրը (System Administrator Appreciation Day) *
  • Աֆրիկյան կանանց միջազգային օրը (International Day of African Women) *
  • Անտառապահի համաշխարհային օրը (World Ranger Day) *

Այն հիմնվել է 2007 թվականին Անտառապահների միջազգային ֆեդերացիայի (International Ranger Federation, IRF) կողմից՝ գնահատելու անտառապահների ներդրումը բնության պահպանության գործում և ծառայության ընթացքում զոհված անտառապահների հիշատակը հարգելու համար:
Անտառապահի օրն առաջին անգամ նշվել է 2007 թվականին, IRF-ի 15-րդ տարեդարձի առիթով. մարդկանց, որոնք վայրի կենդանիներին պաշտպանում են որսագողերից, պահպանում են նրանց բնակության տարածքները՝ արգելոցները, ազգային պարկերը, վայրի բնության ապաստարանները, բնության և այլ օբյեկտների հուշարձանները:

  • Հարի Փոթերի ծննդյան օրը (Harry Potter s Birthday) *

Ազգային

  • ԱՄՆ - Հավայան դրոշի օրը (Ka Hae Hawaii Day) 
  • ԱՄՆ - Ավոկադոյի ազգային օրը (National Avocado Day) *
  • ԱՄՆ - Անսովոր երաժշտական գործիքների մասին իրազեկման օրը (Uncommon Instrument Awareness Day) *
  • ԱՄՆ - Վերելակում զրուցելու օրը (Talk In An Elevator Day) *
  • ԱՄՆ - Բակապահ շների ազգային օրը (National Mutt Day) *
  • ԱՄՆ - Ազնվամորու կարկանդակի ազգային օրը (National Raspberry Cake Day) *
  • ԱՄՆ - Օդապարիկների փառատոն (Festival of Ballooning) *
  • Ավստրալիա - Ծառերի դպրոցական օրը *
  • Բերմուդյան կղզիներ - Սոմերսի օրը (Somers’ Day) *
  • Իրան - Դոնորի օրը *
  • Լեհաստան - Գանձապետարանի օրը
  • Կոնգո - Հեղափոխության բարձրացման օրը
  • Կոտ դը Իվուար - Աշխարհի կրակի օրը *
  • Մալայզիա - Մարտիկների օրը 
  • Ռուսաստան - Ռազմածովային բժշկի օրը
  • Ռուսաստան - Կենդանի երաժշտության փառատոն «Բրյանսկի մամոնտ» *
  • Ռուսաստան - Սիրելի գրքերը վերհիշելու օրը *

* Հուլիսի 31-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2006 - Ֆիդել Կաստրոն իշխանությունը հանձնում է իր եղբայր Ռաուլ Կաստրոյին։
2002
- Երուսաղեմի հրեական համալսարանում ռումբի պայթյունից զոհվում է ինը մարդ։
1992 - Չինական ավիաընկերության օդանավի վթարից զոհվում է այնտեղ գտնված 116 մարդուց 108-ը։
1992 - Թաիլանդական ավիաընկերության օդանավը վթարի է ենթարկվում Կատմանդուից հարավ գտնվող լեռներում, զոհվում է 113 մարդ։
1992 - Վրաստանը դառնում է ՄԱԿ անդամ։
1991 - Խորհրդային զորքը հարձակում է գործում Լիտվայի Մյադինինկայի մաքսակետի վրա, սպանվում է յոթ սպա։
1983 - Թեհրանում առևանգվում, ապա ազատ է արձակվում ֆրանսիացի մի դիվանագետ։

  • Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ (ՀԱՀԳԲ)-ին մոտ «Օրլի Կազմակերպութիւն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։
  • Առևանգիչները խնայում են նրա կյանքը, սակայն տեղեկացնում են Ֆրանսիայի կառավարությանը, որ հաջորդի կյանքը չեն խնայելու։

1980 - Աթենքում սպանվում է Թուրքիայի դեսպանատան վարչական հարցերով կցորդ Ղալիփ Յօզմենը։

  • Ծանր վիրավորվում են դեպքի վայրում պատահաբար գտնված դեսպանի կինը՝ Սևիլը և որդին՝ Գաանը։ Հ.Ա.Հ.Գ.Բ. «Գուրգեն Եանիկեան Քոմանտօ»-ն ստանձնում է պատասխանատվությունը։
  • Գործողությունն Աթենքում իրականացնելու պատճառները բազմաթիվ էին։ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ն 1980 թվականի հուլիսի 31-ի հաղորդագրության մեջ նշում է. «…Ամերիկյան վարչակարգը տեղի տալով թրքական ճնշումներին, հինգ տարով երկարաձգեց հերոս Գուրգեն Յանիկյանի բանտարկությունը»։
  • Նույն թվի օգոստոսի 1-ի հայտարարության մեջ ասվում է. «…Զգուշացնում ենք հունական իշխանություններին…հնարավորություններ ստեղծելով ԱՆՉԱ-ի միջոցով դեպի Միացյալ Նահանգներ գաղթող հայորդիներին, մեկնումից առաջ նրանց պատրաստելով և Աթենքի մոտ գտնվող «Նեոս Գոզմոս» շրջանում համակենտրոնացնելով…Գործողության վայրն ու ժամանակը ճշտված էին նաև հուլիսին հունական կառավարության ներկայացուցչական զիջումների և հույն-թրքական հարաբերությունների բարելավման պատճառով»։

1961 - Իսրայել է ժամանում միլիոներորդ հայրենադարձը։
1944 - Ինքնաթիռի վթարից զոհվում է Անտուան դը Սենտ Էքզյուպերին։
1658 - Հնդկաստանում Աուրանգզեբը դառնում է մողուլների կայսր։


ԾՆՎԵԼ ԵՆ

1987 - Լոուջան Հատլուլ, Սաուդյան Արաբիայի բնակչուհի, հասարակական գործիչ, այլադավան, կանանց իրավունքների պաշտպանության և սոցիալական մեդիայի շարժման ակտիվիստ
1987 - Մայքլ Բրեդլի, ամերիկացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1969 - Անտոնիո Կոնտե, իտալացի ֆուտբոլիստ և մարզիչ
1965 - Ջոան Ռոուլինգ, բրիտանացի գրող, Հարրի Փոթերի մասին պատմող գրքերի հեղինակ
1964 - C. C. Catch (Կարոլինա Կատրինա Մյուլեր), գերմանացի երգչուհի
1962 - Ուեսլի Սնայփս, ամերիկացի դերասան

  • Հանդիսատեսին հայտնի է «Կործանողը», «Պատերազմի արվեստը», «Բլեյդ», «Բլեյդ 2» և «Բլեյդ. Եռյակ» ֆիլմերից։

1958 - Մարկ Քյուբան, Cuban ամերիկացի գործարար
1944 - Ջերալդինա Չապլին, ամերիկացի կինոդերասանուհի

  • Չարլի Չապլինի դուստրն է։

1914 - Լուի դը Ֆյունես, ֆրանսիացի կատակերգու դերասան

  • Խաղացել է մոտ 150 ֆիլմում, առավել հիշարժան են նրա կատակերգական դերերը, Ֆանտոմասի և Ժանդարմի մասին ֆիլմաշարերը։