«  Մարտ 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. մարտի 11

Պատմության այս օրը. մարտի 11

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Սանտեխնիկայի համաշխարհային օրը (World Plumbing Day) *
  • Երիկամների համաշխարհային օրը (World Kidney Day) *
  • Ահաբեկչության զոհերի հիշատակի եվրոպական օրը (European Day of Remembrance for the Victims of Terrorism) *
  • Մահմեդական մշակույթի, խաղաղության, երկխոսության և կինոյի համաշխարհային օրը (World Day of Muslim Culture, Peace, Dialogue and Film) *

Կրոնական

  • Հրեական - Շուշան Փուրիմ (Shushan Purim) *
  • Հինդուիզմ - Մահա Շիվարատրի *
  • Կաթոլիկություն - Ալբերտ Աժենսկայի հիշատակը
  • Ուղղափառություն - Պորֆիրի Պոզդնի *

Ազգային

  • ԱՄՆ - Ընկույզով վարսակի վաֆլիի ազգային օրը (National Oatmeal Nut Waffles Day) *
  • ԱՄՆ - Առաջարկության ազգային օրը (National Proposal Day) *
  • ԱՄՆ - Գործիքներին պատվելու ազգային օրը (National Worship of Tools Day) *
  • ԱՄՆ - Թաղման բյուրոյի աշխատակիցների և գերեզմանափորների հարգանքի ազգային օրը (National Funeral Director and Mortician Recognition Day) *
  • ԱՄՆ - Ջոնի Էփլսիդի օրը (Johnny Appleseed Day) *
  • ԱՄՆ - Արիշտա ուտելու ազգային օրը (National "Eat Your Noodles" Day) *
  • Զամբիա - Երիտասարդության օրը
  • Լեսոտո - Մոշոեշո I թագավորի տարեդարձը (King Moshoeshoe I’s Anniversary) *
  • Լիբերիա - Զարդեր օրը (Decoration Day) *
  • Լիտվա - Անկախության վերականգնման օրը (Day of Restoration of Independence) *
  • Մյանմար - Բիրմայի համար աղոթքի համաշխարհային օրը (Global day of prayer for Burma)
  • Ռուսաստան - Թմրամիջոցների հսկողության մարմինների աշխատողների օրը *
  • Ռուսաստան - Անվտանգության մասնավոր գործակալությունների աշխատակիցների օրը է *
  • Ռուսաստան - Պորֆիրի Պոզդնի *
  • Ռուսաստան - Կապույտ փղերի տոնը *
  • Ռուսաստան - Փոքրիկ հեղափոխության օրը *
  • Տաջիկստան - Մամուլի օրը (Press Day) *
  • Տուվալու - Համագործակցության օրը

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2011 - Եգիպտոսում հեղափոխության արդյունքում երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց:
2011 - Ճապոնիայում տեղի ունեցած 9.0 մագնիտուդով երկրաշարժին հաջորդում է ցունամին և Ֆուքուշիմայի ատոմակայանի վթարը:
2010 - Չիլիում Սեբաստիան Պինյերայի երդմնակալության ժամանակ տեղի է ունենում ուժեղ երկրաշարժ։
2005 - Գարի Կասպարովը հայտարարեց, որ հեռանում է պրոֆեսիոնալ շախմատից:

  • Հենց այդ օրը Կասպարովն արդեն իսկ հաղթած պարտիան վերջին պահին զիջեց բուլղարացի շախմատիստ Վասելին Տոպալովին`այդ պահին մնացող լավագույն շախմատիստին: Կասպարովը նաև հայտարարեց, որ շախմատից հետո զբաղվելու է քաղաքականությամբ:

1992 - Հայկական ինքնապաշտպանական ուժերի հերոսական ջանքերի շնորհիվ ձախողվեց Ղարաչինարի ուղղությամբ ռուս-ադրբեջանական ուժերի ներխուժումը ԼՂՀ Շահումյանի շրջան:
1990 - Պատրիսիո Էլվինը դառնում է Չիլիում ժողովրդավարականորեն ընտրված առաջին նախագահը:
1983 - Պակիստանն իրականացնում է միջուկային զենքի հաջող փորձարկում:
1979 - Իրանում փաստացի ավարտվեց իսլամական հեղափոխությունը:
1978 - Երևանում կայացավ «Զինվորն ու փիղը» ֆիլմի առաջին ցուցադրությունը:
1970 - Պաբլո Պիկասոն իր 800 աշխատանքները նվիրաբերում է Բարսելոնի թանգարանին:
1955 - ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Հովհաննես Բաղրամյանին շնորհվեց Խորհրդային Միության մարշալի կոչում:
1931 - ԽՍՀՄ-ում արգելեց Աստվածաշնչի վաճառքն ու տարածումը։
1929 - Վատիկանը անկախացավ Իտալիայից՝ փաստացի դառնալով առանձին պետություն:
1923 - Փարիզի «Էնվալիդի» զինվորական թանգարանը պաշտոնապես ընդունեց հայկական եռագույնը:
1888 -
ԱՄՆ-ի արևելյան ծովեզրին ձնաբքից մահանում է 400 մարդ
1878 - Ֆրանսիական ակադեմիայի նիստին տեղի ունեցավ Թոմաս Էդիսոնի ձայնագրիչի ցուցադրումը:
1869 - Ֆրանսիացի նատուրալիստը Չինաստանում որպես նվեր ստացավ անհայտ կենդանու` պանդայի մաշկը:
1867 - Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի առաջին ցուցադրությունը Փարիզում:
1851 - Վենետիկում կայանում է Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի առաջին ցուցադրությունը:
1836 - Նիկոլայ 1-ինը վավերացրեց Ռուսաստանի հայ լուսավորչական եկեղեցու կանոնադրությունը:
1824 - ԱՄՆ-ում ստեղծվեց Հնդկացիների հարցերով Բյուրո:
1709 - Կ. Պոլսում Գրիգոր Դպիրի տպարանում Աստվածատուր Վարդապետի ջանքերով առաջին անգամ տպագրվեց «Ագաթանգեղոս»-ը:
1666 - Ամստերդամում անվանի տպագրիչ և հրատարակիչ Ոսկան Երևանցին իր աշակերտների հետ սկսեց հայերեն Աստվածաշնչի տպագրությունը, որի հայերեն առաջին ամբողջական հրատարակությունը տևել է երկու տարուց ավելի:
1302 - Ըստ Վիլյամ Շեքսպիրի՝ այս օրը Ռոմեոյի և Ջուլիետի նշանդրեքի օրն է։
106 - Չինաստանում Ցայ Լունը բամբուկից ստացավ թուղթ։


ԾՆՎԵԼ ԵՆ

1993 - Էնթոնի Դեյվիս (Anthony Davis) ամերիկացի բասկետբոլիստ
1989 - Անտոն Ելչին, ռուս-ամերիկյան դերասան (մ. 2016)
1978 - Դիդյե Դրոգբա, կոտ դ'Իվուարցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ
1955 - Նինա Հագեն, գերմանուհի երգչուհի, փանկ-ռոք երաժիշտ, երգերի հեղինակ
1952 - Դուգլաս Ադամս, անգլոամերիկյան գրող և դրամատուրգ 
1933 - Սանդրա Միլո, իտալացի դերասանուհի, հեռուստահաղորդավար 
1931 - Ռուպերտ Մերդոկ, ամերիկացի մեդիամագնատ 
1930 - Ռուզան Քյուրքչյան, հայ քանդակագործ
1921 - Աստոր Պիացոլա, արգենտինացի կոմպոզիտոր (մ. 1992)
1920 - Նիկոլաս Բլոմբերգեն (Nicolaas Bloembergen) հոլանդացի ֆիզիկոս
1909 - Կոնստանտին Խուդաբաշյան, ճարտարապետ
1906 - Զինո Դավիդոֆֆ, շվեյցարական աշխարհահռչակ ֆիրմայի ստեղծող 
1900 - Ստեփան Գինոսյան, խորհրդային բանակի գեներալ-լեյտենանտ
1837 - Տիգրան Չուխաճյան, նշանավոր երգահան, հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր 
1865 - Փանոս Թերլեմեզյան, հայ ժողովրդական նկարիչ
1811 - Ուրբեն Լե Վերյե (Urbain Le Verrier), ֆրանսիացի մաթեմատիկոս և աստղագետ (մ. 1877)։