Պատմության այս օրը. մարտի 24

Օրացույց 24.03.2020   09:20   665

Այսօր տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրը

Այսօր մարդու իրավունքների կոպիտ խախտման և զոհերի արժանապատվության ճշմարտության բացահայտման իրավունքի միջազգային օրը

2005 - Բիշկեքում ժողովրդական հուզումների արդյունքում տապալվում է Ասքար Աքաևի ռեժիմը:

2004 - Իլհամ Ալիևը նախազգուշացնում է Թուրքիային, որ բացելով Հայաստանի հետ սահմանը ղարաբաղյան խնդրի լուծումն անհնար կդարձնի։

1999 - ՆԱՏՕ-ի ուժերը մտան Հարավսլավիա։

1992 - Հելսինկիում ԵԱՀԿ-ի խորհրդացության ժամանակ որոշում է ընդունվում Մինսկում խորհրդաժողով հրավիրել Լեռնային Ղարաբաղի հարցով։ Փաստաթղթում Լեռնային Ղարաբաղը նշվում է որպես Ադրբեջանի մաս։ ԵԱՀԿ-ն Ղարաբաղի հարցով ստեղծում է Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը։

1992 թ. մարտի 24-ին  ԵԱՀԽ Ավագ պաշտոնյաների կոմիտեի (ԱՊԿ) առաջարկությամբ Հելսինկիում տեղի ունեցած ԵԱՀԽ խորհրդի արտաքին գործերի նախարարների մակարդակով առաջին լրացուցիչ հանդիպման ժամանակ որոշում ընդունվեց ԵԱՀԽ հովանու ներքո Մինսկում հրավիրել խորհրդաժողով՝ 11 պետությունների (Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Գերմանիա, Իտալիա, Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա, Ֆրանսիա, Չեխոսլովակիա, Շվեդիա), ինչպես նաև «որպես շահագրգիռ կողմեր Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչների» մասնակցությամբ։ Հենց այդ ժամանակ էլ որոշում ընդունվեց տարածաշրջան ուղարկել ԵԱՀԽ գործող նախագահ, Չեխոսլովակիայի արտաքին գործերի նախարար Իրժի Դինստբիրին։ 1992 թ. ապրիլի 7-ին Ի.Դինստբիրը Մինսկի խորհրդաժողովի նախագահ նշանակեց իտալացի դիվանագետ Մարիո Ռաֆաելիին։ Սկսվեցին 1992 թ. հունիսի 23-ին նախանշված խորհրդաժողովի գումարման նախապատրաստական աշխատանքները։ Նույն թվականի մայիսի 1-ին ԱՊԿ 10-րդ նստաշրջանի ժամանակ որոշում ընդունվեց խորհրդաժողովի ընթացակարգի կանոնների վերաբերյալ։

1988 - ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն Արկադի Վոլսկուն նշանակեց Արցախի տարածքի լիազոր ներկայացուցիչ:

1972 - Կայացավ «Կնքահայրը» հանրահայտ ֆիլմի պրեմիերան:

1959 - Իրաքի դուրս գալը Բաղդադյան դաշինքից:

1955 - ԱՄՆ-ում տեղադրվեց առաջին ծովային նավթաշտարակը:

1949 - Առաջին անգամ Օսկարի պատմության մեջ Օսկար լավագույն ֆիլմի համար մրցանակը ստացավ ոչ ամերիկյան ֆիլմ՝ անգլիական «Համլետը»:

1930 - Ծնվել է ամերիկացի դերասան Սթիվ Մակքուինը։

Հայտնի ֆիլմերից են «Բուլիտը», «Մեծ փախուստը», «Հրաշալի յոթնյակը», «Թիթեռնիկը» և այլն։

1926 - Ծնվել է իտալացի դերասան, կոմպոզիտոր, Նոբելյան մրցանակակիր Դարիո Ֆոն։

1922 - Բացվեց ՀԽՍՀ պետական բանկը:

1898 - Վաճառվեց առաջին ամերիկյան ավտոմեքենան` «Ուինտոն» մոդելը (1000 ամերիկյան դոլլար):

1896 - Ալեքսանդր Պոպովն ուղարկում է առաջին ռադիոազդանշանը:

1882 - Ռոբերտ Կոխը հայտարարում է տուբերկուլոզի հարուցիչ միկոբակտերիան հայտնաբերելու մասին:

1822 - Անգլիացի Ուիլյամ Չերչը արտոնագրեց տպագրական շարող մեքենան:

1802 - Անգլիացի գյուտարար Ռիչարդ Տրևիկը ստացավ շոգեքարշի առաջին արտոնագիրը:

1753 - Ռուսական կայսրությունում վերացվեց մահապատիժը:

1724 - Գանձակում պայմանագիր կնքվեց հայ և ադրբեջանցի բնակչության միջև` ընդդեմ թուրքերի:

1613 - Երկար մտորումներից հետո Միխայիլ Ռոմանովը համաձայնվեց կրել ռուսական պետության թագը: Սկսվեց Ռոմանովների 300-ամյա կառավարումը Ռուսաստանում:

1401 - Լենկթեմուրն ասպատակում է Դամասկոսը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         մարտի 24, Պատմության այս օրը, Սթիվ Մակքուին

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon