Պատմության այս օրը. մայիսի 23
Կրիայի միջազգային օրն է
1994 - Քվենտին Տարանտինոյի «Քրեական ընթերցվածքը» արժանանում է Կաննի կինոփառատոնի Արմավենու ճյուղի։
1988 - Միշել Պլատինին հրաժեշտ է տալիս մեծ ֆուտբոլին։
1987 - ԽՍՀՄ-ում դադարեցրին խլացնել «Ամերիկայի ձայնի» ռադիոհաղորդումները։
1980 - ԱՄՆ-ի էկրաններին է հայտնվում Ստենլի Կուբրիկի «Փայլ» ֆիլմը, որտեղ գլխավոր դերը խաղում է Ջեք Նիքլսոնը։
1969 - «The Who» խումբը պատմության մեջ առաջին ռոք-օպերան է թողարկում՝ «Թոմին»։
1960 - Ֆրեզնոյում (ԱՄՆ) վախճանվեց հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը։
1933 - Ծնվել է անգլիացի դերասանուհի Ջոան Քոլինզը։
1932 - Ծնվել է գրող, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հիմնադիր Գևորգ Աճեմյանը։
1918 - Դրաստամատ Կանայանը նշանակվում է Ապարանի հերոսամարտի հրամանատար:
1916 - Պետրոգրադում լույս տեսավ «Հայ գրականության ժողովածուն»` Մ. Գորկու խմբագրությամբ:
1915 - Իտալիան պատերազմ է հայտարարում Ավստրո-Հունգարիային և մտնում է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ:
1904 - Վիեննայում բացվեց հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջին առաջնությունը։
1892 - Ծնվել է Իսպանիայի պատմության լավագույն ֆուտբոլիստներից Ռաֆայել Արանզադին՝ Պիչիչին։
1883 - Ծնվել է համր կինոյի լավագույն կինոգործիչներից Դուգլաս Ֆերբենքսը։
1879 - Ռուս գրող Իվան Տուրգենևը ստացավ Օքսֆորդի համալսարանի քաղաքացիական իրավունքի դոկտորի կոչում:
1878 - Կնքվեց անգլո-թուրքական համաձայնագիրը, որով Անգլիան Թուրքիայից գրավեց Կիպրոս կղզին:
1703 - Պետրոս I-ը հիմնադրեց Սանկտ Պետերբուրգը:
1618 - Սկսվեց Երեսնամյա պատերազմը:
1592 - Վենետիկում ինկվիզիցիան ձերբակալեց իտալացի փիլիսոփա Ջորդանո Բրունոյին՝ հերետիկոսության մեղադրանքով։
