Լևոն Տեր-Պետրոսյան. Մինչև այսօրվա ղեկավարներից Հայաստանը չազատվի, մենք անկախություն չենք ունենա
Մարդիկ, որոնք ոչ միայն կապ չեն ունեցել անկախության ձեռքբերման հետ, այլեւ նրանցից շատ-շատերը ամեն ինչով պայքարել են այդ անկախության դեմ, այսօր հեռուստատեսությունից, բեմերից այնպիսի ճառեր են ասում, կարծես իրենք են կերտել անկախությունը: Այդ մարդիկ պղծում են անկախություն հասկացությունը:
Մեր պատմության մեջ անկախություն վերականգնել հաջողվել է չորս անգամ: Անկախությունը հաջողվել է վերականգնել իններորդ դարում Բագրատունիներին, տասներորդ դարում՝ Ռուբինյաններին, 1918թ. Արարատյան Հայաստանի ժողովրդին, եւ չորրորդը՝ մենք ենք, դուք եք եւ հազար տարի հետո ասելու են, որ չորրորդ անկախությունը վերականգնել է այս սերունդը: Անկախության վերականգնումից քսան տարի հետո մենք գրեթե կանգնած ենք նույն խնդրի առաջ, մենք այսօր պետք է վերանվաճենք մեր անկախությունը:
Այսօրվա ղեկավարները հոգու խորքում իրենց անկախ չեն համարում, իրենց համարում են օտարների ճորտ: Եվ մինչեւ նրանցից Հայաստանը չազատվի, մենք անկախություն չենք ունենա: Ուստի ձեզ բախտ է վիճակվել կրկին վերանվաճել մեր անկախությունը։
Լևոն Տեր-Պետրոսյան
21.09.2011թ.
Կարծում ենք, որ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերն արդիական են նաև այսօր...