Տիգրան Պասկևիչյան. Անկախություններ անկախությունից առաջ. այսօր հռչակագրի օրն է
Aliqmedia-ն գրում է.
Հայաստանի անկախության տոնը նշվում է սեպտեմբերի 21-ին, որն ընդունված է համարել անկախ հանրապետության ծննդյան օր։ Իրականում, սակայն, Հայաստանն անկախացել էր ավելի վաղ։
Ղարաբաղյան շարժման առաջին օրերից (փետրվար, 1988) շուրջ երկու տարի ժողովրդական ընդվզման համակարգողներն ու ղեկավարները զգուշավոր էին անկախության հարցում։ Ազատության հրապարակի հարթակից հնչած հազարավոր ելույթներում դժվար կլինի հիշել անկախության որեւէ կոչ, իսկ անհապաղ-անմիջապեսի մասին ընդհանրապես խոսք չկար։
Խոսվում էր հիմնականում ԽՍՀՄ օրենքներով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման, հասարակության ժողովրդավարացման եւ դրանց առնչվող հարցերի մասին։
Սա մարտավարությունն էր։ Ռազմավարական առումով շարժումը մշտապես առաջնորդվել է անկախության ձգտողի, անկախություն պահանջողի տրամաբանությամբ։
Տիգրան Պասկևիչյան
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: