Պատմության այս օրը. մայիսի 27
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Մտացրիվ կարծրախտի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Multiple Sclerosis Day)
Մտացրիվ կարծրախտի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է ցրված սկլերոզի ընկերությունների Միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ։ Մտացրիվ կարծրախտը քրոնիկ աուտոիմունային հիվանդություն է, որի ժամանակ վնասվում է ուղեղի (ինչպես գլխուղեղի, այնպես էլ ողնուղեղի) նյարդային հանգույցների միելինային թաղանթը։ Հիվանդությունը սովորաբար արտահայտվում է տեսղության խանգարմամբ, մկանների թուլությամբ, զգայունության և շարժումների կողմնորոշման խանգարմամբ: Մտացրիվ կարծրախտի կլինիկական արտահայտություններն ընդհանուր առմամբ շատ տարբեր են, որի պատճառով ախտորոշումը հաճախ դժվարանում է: Այս հիվանդության առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն։ Հիվանդությունը առավել շատ նկատվում է հյուսիսային երկրներում և հիմնականում 20-40 տարեկան երիտասարդ մարդկանց մոտ:
Այս հիվանդությունն առաջին անգամ արձանագրել է 1835թ. ֆրանսիացի բժիշկ Ժ. Կրյուվելյեն։ Ավելի ուշ բժիշկները նորից բախվել են նման դեպքերի հետ, իսկ 1868թ. ֆրանսիացի նյարդաբան Ժ. Շարկոն ամփոփել է մտացրիվ կարծրախտի պաթոմորֆոլոգիական ախտանշանները և սկսել մշակել դրա ախտորոշման չափորոշիչները։
- Ջրասամույրի համաշխարհային օրը (World Otter Day) *
Ազգային
- ԱՄՆ - Կպչուն ժապավենի ազգային օրը (National Cellophane Tape Day) *
- ԱՄՆ - Իտալական տավարամսի ազգային օրը (National Italian Beef Day) *
- ԱՄՆ - Տարեցների առողջության և ֆիթնեսի ազգային օրը (National Senior Health & Fitness Day) *
- ԱՄՆ - Արևապաշտպանիչ քսուքի օրը (Sun Screen Day) *
- ԱՄՆ - Խաղողի էսկիմոյի ազգային օրը (National Grape Popsicle Day) *
- Բոլիվիա - Մայրերի օրը
- Լեհաստան - Տեղական ինքնակառավարման օրը
- Հունաստան - Սուրբ Յոհան Ռուսիացու օրը (St. John the Russian)
- Ղրղզստան - Գրադարանների օրը
- Ճապոնիա - Ռազմածովային նավատորմի տարեդարձի օրը (Navy Anniversary Day)
- Նիգերիա - Երեխաների օրը
- Նիկարագուա - Զինված ուժերի օրը
- Պերու - Բնիկ լեզուների օրը (Indigenous Language Day)
- Ռուսաստան - Սանկտ Պետերբուրգ քաղաքի օրը
- Ռուսաստան - Գրադարանավարի օրը
- Ռուսաստան - Համարձակ որոշումների օրը
- Ռուսաստան - Շպռոտի ստեղծման օրը
- Ֆրանսիա - Դիմադրության ազգային օրը
* Մայիսի 27-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2000 - Դրաստամատ Կանայանը վերահուղարկավորվեց Ապարանի հերոսամարտի հուշահամալիրում:
1999 - Ռազմական հանցագործության և Կոսովոյում մարդկության դեմ հանցագործության համար Սլոբոդան Միլոշևիչին միջազգային քրեական դատարանը մեղավոր ճանաչեց։
1990 - Երևանի երկաթուղային կայարանում և Երևան Նուբարաշեն խճուղու վրա տեղի ունեցան արյունահեղ մարտեր հայկական ինքնապաշտպանական ուժերի և խորհրդային զավթողական զորքերի միջև:
- Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում առավոտյան ժամը 8:30-ին խորհրդային զինվորների և ազատամարտիկների բախումից զոհվեցին ազատամարտիկներ՝ Արսեն Հարությունյանը, Գարեգին Կարապետյանը, Սամսոն Հարությունյանը, Վազգեն Վարդանյանը, Խաչիկ Մալխասյանը և Էդիկ Պետրոսյանը, որից հետո խորհրդային բանակն իր անօրեն գործողությունները շարունակեց Էրեբունի խճուղում։
1988- ԽՍՀՄ-ում կոոպերատիվներ ստեղծելու իրավունք ընձեռող օրենք ընդունվեց։
1976 - Ֆրանսիա, Փարիզ. Թուրքիայի դեսպանատան վրա նախատեսած գործողության ընթացքում հանկարծակի պայթյունից զոհվում է մարտիկը՝ Պետիկ Ինճէեանը։
1963 - Թուրքիայում ռազմական հեղաշրջում է կատարվում։
- Մայիսի 30-ին նախատեսված էի ԽԱՀՄ ղեկավար Խրուշչովի այցը Թուրքիա, որի ընթացքում քննարկվելու էր հայկական հողերի հարցը, իսկ դրանից առաջ ԹՀ Նախագահ Ջելյալ Բայարն ընդունել էր սփյուռքահայերի ներկայացուցիչներին, ապա կարելի է ենթադրել, որ հեղաշրջում անողները շատ լուրջ պատճառ ունեին։ Պնդումներ կան, որ դատի ժամանակ նախագահը և վարչապետը խոսել են պատմական հայրենիքում պետություն ունենալու հայերի իրավունքի մասին։ Հավանաբար դա էր պատճառը, որ վարչապետին մահապատժի ենթարկեցին, իսկ նախագահին՝ ցմահ բանտարկության։
1962 - Նշվեց հայ գրերի ստեղծող և հայ դպրության հիմնադիր Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակը:
1950 - Լիբանանի Հանրապետության նախագահի ներկայությամբ տեղի ունեցավ Նշան Փալանջյանի ճեմարանի նոր շենքի բացումը:
1950 - Ամերիկացի նշանավոր երգիչ Ֆրենք Սինատրան առաջին անգամ ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ։
1941 - Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային ուժերը խորտակեցին գերմանական «Bismarck» նավը:
1937 - Գործարկվեց Ոսկե Դարպասներ կամուրջը:
1931 - Ֆրանսիացի Օգյուստ Պիկարը օդապարիկով բարձրացավ մինչև 16 հազար մետր՝ մարդկանցից առաջինը հասնելով ստրատոսֆերա։
1930 - Ռիչարդ Դրյուն պատենտավորեց թափանցիկ ցելոֆանե կպչուն ժապավենը՝ սկոտչը։
1930 - Նյու Յորքում բացվում է 319 մետր բարձրության Քրայսլեր բիլդինգը, մինչ այդ մարդու կառուցած ամենաբարձր շինությունը:
1927 - Մեծ Բրիտանիան խզեց դիվանագիտական բոլոր հարաբերությունները ԽՍՀՄ-ի հետ:
1918 - Բաշ-Ապարանի հերոսամարտի հաղթանակի օրը:
- Մայիսյան հերոսամարտերը Սարդարապատի (մայիսի 21–29), Բաշ Ապարանի (մայիսի 23–29), Ղարաքիլիսայի (մայիսի 24–28) ճակատամարտերն են, որոնք ձախողել են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը: Այդ հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում վերականգնվել է հայկական պետականությունը. 1918 թ-ի մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը:
- Թուրքական հրամանատարությունը Բաշ Ապարան (այժմ՝ ք. Ապարան) ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձել է հյուսիսից արշավել Երևան, անցնել Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը և նրան կտրել Երևանից: Այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ շտապ ուժեր (6 հզ. մարդ) է տեղափոխել Բաշ Ապարան: Մայիսի 24-ին Դրոյի զորաջոկատը մտել է Ալի Քուչակ (այժմ՝ Քուչակ)՝ դեպի Բաշ Ապարան արշավող թուրքերին դիմակայելու համար: Մայիսի 29-ին Բաշ Ապարանում ջախջախվել է հակառակորդի 2 գունդ և ոչնչացվել ծանր հրետանին: Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված և մեծաքանակ ռազմավար, հետ է մղվել Բաշ Ապարանից արևմուտք:
- Ճակատամարտում հայկական զորամասերին մեծ աջակցություն են ցույց տվել նաև եզդի աշխարհազորայինները (1500 հեծյալ)՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ: Բաշ Ապարանի ճակատամարտով կասեցվել է թուրքական զորքերի արշավանքը Երևան և Արարատյան դաշտ:
1900 - Առաջին անգամ Բելգիայի խորհրդարանի ընտրությունում կիրառվեց համամասնական համակարգը։
1895 - Անգլիացի Բերթ Աքրեսն արտոնագրեց կինոպրոեկտորը։
1832 - Եգիպտական բանակը` Բnահիմ փաշայի գլխավորությամբ, ջարդեց թուրքական զորքերին, գրավեց Հայկական Կիլիկիայի դաշտային մասը:
1679 - Անգլիայում ընդունվեց Habeas Corpus Act-ը՝ ակտ անձի իրավունքների երաշխիքի մասին։
1647 - Մասաչուսեթս նահանգում մահապատժի է ենթարկվում առաջին վհուկը՝ Աչա Յանգը։
ԾՆՎԵԼ ԵՆ
1990 - Նադին Բեյլեր (Nadine Beiler), ավստրիացի երգչուհի
1987 - Ժերվինյո (Gervinho), իվուարցի ֆուտբոլիստ
1972 - Սոս Սոսի Պետրոսյան, կրկեսային արտիստ, Գինեսի մրցանակակիր
1937 - Անդրեյ Բիտով, ռուս արձակագիր
1956 - Ջուզեպե Տորնատորե (Giuseppe Tornatore), իտալացի ռեժիսոր և թատերագիր
1948 - Ալեքսանդր Վոլկով, ռուս տիեզերագնաց
1946 - Նիլս Պեդերսեն, կոնտրաբանդիստ
1937 - Էդուարդ Վարդանյան, հայ օպերատոր
1927 - Ֆրունզե Դովլաթյան, կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան
1922 - Քրիստոֆեր Ֆրանկլին Լի, անգլիացի դերասան
- Նկարահանվել է «Մատանիների տիրակալը», «Հոբիթ» ֆիլմերում։
1921 - Յեթի Փերլ, հոլանդացի երգչուհի, մասնակցել է առաջին Եվրատեսիլ երգի մրցույթին
1912 - Ջոն Չիվեր (John William Cheever), ամերիկացի վիպասան և կարճ պատմվածքներ գրող
1898 - Ռուզաննա Վարդանյան, հայ դերասանուհի
1882 - Կամո (Սիմոն Տեր-Պետրոսյան), հեղափոխական գործիչ
1878 - Այսեդորա Դունկան, ամերիկացի պարուհի, մոդեռն պարերի հիմնադիր
- Եղել է ռուս բանաստեղծ Սերգեյ Եսենինի կինը։ Նրա պատվին են անվանակոչել Վեներայի Դունկան խառնարանը։
1799 - Ֆրոմենտալ Հալևի, ֆրանսիացի երգահան
1661 - Նաղաշ Հովնաթան, միջնադարի հայ բանաստեղծ, աշուղ
Լուսնի նման պայծառ երես բոլորած,
Ես մնացի կարօտ՝ համբուրից համար․
Վարսերդ ոսկի թելի նման ոլորած,
Ես մնացի կարօտ՝ ետ տալոյ համար։
Ունքերդ կապել է կամար կրակով,
Աչքերդ վառել է պայծառ ճրագով,
Ափսոս, որ ծածկել ես բարակ լաչակով․
Ես մնացի կարօտ՝ տեսնելոյ համար։