«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. մայիսի 4

Պատմության այս օրը. մայիսի 4

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Հրշեջների միջազգային օրը (International Firefighters Day)
  • Կոուչինգի միջազգային շաբաթը (International Coaching Week) *
  • Աստղային պատերազմների օրը (Star Wars Day)
  • Գոլդենդուդլ շնիկների միջազգային օրը (International Doodle Dog Day) *
  • Ճուտիկներին հարգելու միջազգային օրը (International Respect for Chickens Day) *
  • Ծալովի հովանոցի ծննդյան օրը *
  • Նվիրելու համաշխարհային օրը (World Give Day) *
  • ՄԱԿ-ի ճանապարհային երթևեկության անվտանգության գլոբալ շաբաթը (UN Global Road Safety Week) *
  • Խուլիգանության դեմ պայքարի օրը (Anti-Bullying Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Երաժշտասերների ազգային երկուշաբթին (National Melanoma Monday) *
  • ԱՄՆ - Դեյվ Բրուբեքի օրը (Dave Brubeck Day) *
  • ԱՄՆ - Ճստիկ-պստիկների օրը (Petite And Proud Day) *
  • ԱՄՆ - Թռչունների օրը (Bird Day)
  • ԱՄՆ - Ռոդ-Այլենդի անկախության օրը (Rhode Island Independence Day)
  • ԱՄՆ -  Նարնջի հյութի ազգային օրը (National Orange Juice Day) *
  • ԱՄՆ - Վերանորոգման ազգային օրը (National Renewal Day) *
  • ԱՄՆ - Նարնջի շաքարածո կեղևիկների ազգային օրը (National Candied Orange Peel Day) *
  • ԱՄՆ - Օդերևութաբանների ազգային օրը (National Weather Observers Day) 
  • ԱՄՆ - Տակաշորի կարիք ունեցող երեխաների օրը (K.I.N.D. Day) *
  • Ավստրալիա - Աշխատանքի օրը (Labour Day) 
  • Ավստրիա - День святого Флориана (Saint Florian Day) 
  • Անտիգուա և Բարբուդա - Աշխատանքի օրը
  • Մեծ Բրիտանիա - Աշխատանքի օրը
  • Մեծ Բրիտանիա - Բանկային հանգստի մայիսյան օրը (May Bank Holiday) 
  • Դոմինիկա - Աշխատանքի օրը
  • Դոմինիկյան Հանրապետություն - Աշխատանքի օրը
  • Թաիլանդ - Նորին գերազանցություն արքայի թագադրումը (H.M. King’s Coronation) 
  • Թուրքմենստան - Քաղաքացիական ավիացիայի աշխատողների օրը
  • Իռլանդիա - Աշխատանքի օրը
  • Իռլանդիա - Բանկային հանգստի մայիսյան օրը (May Bank Holiday) 
  • Լատվիա - Անկախության վերականգնման օրը
  • Լեհաստան - Հրշեջի օրը
  • Ճապոնիա - Կանաչեղենի օրը
  • Մեն կղզիախումբ - Աշխատանքի օրը
  • Նամիբիա - Քասինգի օրը (Cassinga Day) 
  • Նիդերլանդներ - Հիշատակության օրը (Remembrance of the Dead) 
  • Չինաստան - Երիտասարդության օրը (Youth Day) 
  • Ռուսաստան - Վերմիշելով ապուրի սիրահարների օրը
  • Ռուսաստան - Շան բախտի օրը
  • Սլովակիա - Միլան Ռաստիսլավ Շտեֆանիկի մահվան տարեդարձը *
  • Տաջիկստան - Հարկային մարմնի աշխատակիցների օրը
  • Տոնգա - Ժառանգական արքայազնի օրը (Crown Prince Day) 

* Տոների մասին ավելին՝ այստեղ (ռուսերեն)։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 - Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան Շառլ Ազնավուրը դարձավ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։
1994 - ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի, Ղրղզստանի Հանրապետության խորհրդարանի, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ Բիշքեկ քաղաքում անցկացված հանդիպման արդյունքում հաստատվեց փաստաթուղթ, որով մասնակից կողմերը վճռականություն հայտեցին ամեն կերպ օժանդակել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջը զինված հակամարտության դադարեցմանը, քանի որ վերջինս ոչ միայն անուղղելի վնաս էր հասցնում ադրբեջանական և հայ ժողովուրդներին, այլև շոշափում էր տարածաշրջանային այլ պետությունների շահերը և բարդացնում էր միջազգային իրավիճակը:
1991 - Երևանում ստեղծվեց ՀՀ Պաշտպանության կոմիտեն։
1988 - «Կոկա Կոլան» դառնում է առաջին արևմտյան ընկերու­թյու­նը, որ գովազդ է գնում Խորհրդային Կենտրոնական հե­ռուս­տա­տեսությունից։
1982 - Խորհր­դա­յին լեռ­նագ­նաց­ներն առա­ջին ան­գամ հաղ­թա­հա­րե­ցին աշ­խար­հի ամե­նա­բարձր կե­տը` Էվե­րես­տը:

  • Ռուս լեռ­նագ­նաց­ներ Վլա­դի­միր Բա­լի­բեր­դին և Էդու­արդ Միս­լովս­կին ժա­մը 14:30-ին հայտն­վե­ցին Էվե­րես­տի գա­գա­թին: Վեր­ջին 348 մետ­րը նրանք հաղ­թա­հա­րել են 8 ժա­մում: Վեր­ջին­ները, օգ­նե­լով իրենց ըն­կեր­նե­րին, իրենք էլ են բարձ­րա­ցել Էվե­րես­տի գա­գա­թը՝ դառ­նա­լով աշ­խար­հում առա­ջին լեռ­նագ­նաց­նե­րը, որոնք Էվե­րես­տի գա­գա­թը հաղ­թա­հա­րել են գի­շ­ե­րով:

1979 - Մարգարետ Թետչերը դառնում է Միացյալ Թագավորության առաջին և առայժմ միակ կին վարչապետը:
1949 - Ավիավթարի հետևանքով մահացան իտալական Թուրին քաղաքի «Տորինո» ֆուտբոլային ակումբի 27 ֆուտբոլիստներ:
1932 - Հայտնի գանգստեր Ալ Կապոնեն ազատազրկման ենթարկվեց հարկեր չվճարելու պատճառով:
1932 - Ստոկհոլմի Ատլաս շրջանում գտնվող իր փոքրիկ բնակարանում գտնվեց 32 ամյա մարմնավաճառ Լիլի Լինդսթրոմի մարմինը։

  • Մեծ քանակությամբ արյան հետքերի քննությունց եզրակացվել է, որ հանցագործը խմել է իր զոհի արյունը: Այսպես կոչված «վամպիրական սպանություն» կատարած անհայտ մարդասպանին տրվեց Ատլասյան վամպիր անվանումը։

1913 - Երև­ա­նում բաց­վեց հե­ռա­խո­սա­յին ցան­ցը:
1904 - Հիմնադրվեց գերմանական «Շալկե 04» ֆուտբոլային ակումբը:
1878 - Թոմաս Էդիսոնն առաջին անգամ հրապարակային կերպով ցուցադրեց իր ստեղծած ձայնագրիչը:
1807
 - Կնք­վում է Ֆին­կենշ­տեյ­նի պայ­մա­նա­գի­րը Ֆրան­սի­ա­յի և Պարս­կաս­տա­նի մի­ջև, որն ուղղ­ված էր Ռու­սաս­տա­նի և Անգ­լի­ա­յի դեմ:
1783 - Անգլիացի աստղագետ Ուիլյամ Հերշելը Լուսնի վրա նկատում է կարմիր բռնկում:
1780 - Հիմ­նադր­վում է Ամե­րի­կա­յի հու­մա­նի­տար և ճշգ­րիտ գի­տու­թյուն­նե­րի ակա­դե­մի­ան:
1715 - Փարիզում արտադրվեց առաջին հովանոցը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1987 - Սեսկ Ֆաբրեգաս, իսպանացի ֆուտբոլիստ 
1975 - Էնդի Խաչատրյան, ամերիկահայ ռոք-երաժիշտ և դիջեյ
1940 - Վլադիմիր Աթանյան, խեցեգործ, ձևավորող, նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ 
1940 - Մագդալինա Գենջյան, հայ երգչուհի (քնարական սոպրանո), մանկավարժ
1929 - Օդրի Հեփբերն, հռչակավոր դերասանուհի, մոդել, պարուհի, մեծ հումանիստ 

  • UNICEF-ի կազմում ակտիվորեն զբաղվել է բարեգործական աշխատանքներով: Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 3-րդն է։
  • Հեփբերնի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Նախաճաշ Տիֆանիի մոտ», «Հռոմեական արձակուրդներ», «Ինչպես գողանալ միլիոն», «Սաբրինա», «Հանելուկ», «Իմ հիասքանչ լեդի»։

1928 - Հոսնի Մուբարաք, եգիպտացի ռազմական, քաղաքական և պետական գործիչ
1899 - Ֆրից ֆոն Օպել, գերմանացի արդյունաբերող
1881 - Ալեք­սանդր Կե­րենս­կի, ռուս առա­ջա­դեմ քա­ղա­քա­կան և հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ
1871 - Ֆեռնան Բալդենսպերժե, ֆրանսիացի գրականագետ
1843 - Միքայել Արամյանց, հայ նավթարդյունաբերող, բարերար
1833 - Քե­րո­բե Պատ­կան­յա­ն, նշա­նա­վոր հա­յա­գետ, արև­ե­լա­գետ
1772 - Ֆրիդրիխ Բրոքհաուզ, հան­րագիտարանային հրա­տա­րակչության հիմնադիրը

Читать на русском