Պատմության այս օրը. մայիսի 7
ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Ռադիոյի օրը *
- ՁԻԱՀ-ից տառապող որբերի միջազգային օրը (World AIDS Orphans Day) *
- Վեսակ (UN Day of Vesak) *
- Գաղտնաբառի համաշխարհային օրը (World Password Day) *
- Cosmopolitan-ի օրը (Cosmopolitan Day) *
Ազգային
- ԱՄՆ - Բանականության ազգային օրը (National Day of Reason) *
- ԱՄՆ - Արգելքների մասին իրազեկման ազգային օրը (National Barrier Awareness Day) *
- ԱՄՆ - Լավագույնը լինելու օրը (Be Best Day) *
- ԱՄՆ - Փաթեթավորման դիզայնի ազգային օրը (National Packaging Design Day) *
- ԱՄՆ - Տուրիզմի ազգային օրը (National Tourism Day)
- ԱՄՆ - Ոչխարի տապակած տոտիկի ազգային օրը (Roast Leg of Lamb Day)*
- ԱՄՆ - Ապասոսնձման ազգային օրը (National Paste Up Day) *
- ԱՄՆ - Խոչնդոտների մասին իրազեկման ազգային օրը (National Barrier Awareness Day) *
- ԱՄՆ - Loves Baby Soft-ի օրը (Loves Baby Soft Day) *
- Բանգլադեշ - Ճարտարագետների օրը
- Բելառուս - Ռադիոյի, հեռուստատեսության և կապի աշխատողների օրը *
- Դանիա - Աղոթքի օրը
- Լիտվա - Տպագրության, լեզվի և գրքի վերականգնման օրը *
- Կանադա - Երեխաների և երիտասարդների հոգեկան առողջության պաշտպանության ազգային օրը (National Child and Youth Mental Health Day) *
- Հայաստան - Ռադիոյի օրը *
- Ղազախստան - Հայրենիքի պաշտպանի օրը
- Ղրղզստան - Կապի աշխատողների օրը
- Շոտլանդիա - Գարնան օրը *
- Պորտուգալիա - Ծովի մարդու օրը *
- Ռուսաստան - Զինված ուժերի հիմնադրման օրը *
- Ռուսաստան - Կապավորի և ռադիոտեխնիկական ծառայությունների մասնագետի օրը *
- Ռուսաստան - Նախագահական գումարտակի օրը *
- Ռուսաստան - Քրեակատարողական տեսչության աշխատողների օրը *
- Ռուսաստան - Բաց պատուհանների օրը *
- Սալվադոր - Զինվորի օրը (Soldiers’ Day) *
- Վիետնամ - Դենբենֆուի ճակատամարտի հաղթանակի օրը *
- Տաջիկստան - Կապի աշխատողների օրը
* Տոների մասին ավելին՝ այստեղ։
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2009 - Առավոտյան ժամը 00:02-ին իր ավտոտնակի դիմաց ծեծի ենթարկվեց «Շանթ» հեռուստաընկերության լրագրող և մեկնաբան Նվեր Մնացականյանը, որը նրա կարծիքով կապված է իր լրագրողական գործունեության հետ:
- Իսկ ըստ ՀՀ ոստիկանապետի հետազոտության, միջադեպը եղել է թյուրիմացության արդյունք՝ Նվեր Մնացականյանին բռնության ենթարկողը նրան շփոթել է մեկ այլ անձի հետ:
2008 - Հայաստանի Հանրապետության և Լիխտենշտայնի իշխանապետության միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ:
2003 - Տեղի ունեցավ ռեժիսորներ Էնդի Վաչովսկիի և Լանա Վաչովսկիի «Մատրիցա. Վերալիցքավորում» ֆիլմի պրեմիերան։
- Գլխավոր դերերը մարմնավորում են Կիանու Ռիվզը, Հյուգո Ուիվինգը, Կերի-Էնն Մոսը, Լորենս Ֆիշբորնը, Հերոլդ Պերինոն, Ջադա Պինկեթ Սմիթը, Մոնիկա Բելուչին, Գլորիա Ֆոսթերը, Ջինա Տորեսը, Նետանիել Լիսը:
1997 - Տեղի ունեցավ ռեժիսոր Լյուկ Բեսոնի «Հինգերորդ տարրը» ֆիլմի պրեմիերան։
- Գլխավոր դերերը մարմնավորում են Բրյուս Ուիլիսը, Միլա Յովովիչը, Գարի Օլդմենը, Յեն Հոլմը, Քրիս Թաքերը, Լյուկ Պերին, Բրայոն Ջեյմսը, Թոմ (Տայնի) Լիսթեր կրտսերը, Լի Էվանսը, Չարլի Կրիդ-Մայլզը:
1994 - ԼՂՀ Ազգային ժողովի որոշմամբ սահմանվեց Շուշի մեդալ ԼՂՀ պետական պարգև:
1945 - Ռեյմսում, որը Փարիզից հեռու է 150 կմ, գերմանացիները ստորագրեցին անվերապահ կապիտուլացիայի ակտը:
- Ստալինի առաջարկով բերմախտի շարունակվող դիմադրության հետ կապված, դաշնակիցները համաձայնեցին Ռեյմի ակտը ճանաչել կապիտուլացիայի նախնական արձանագրություն: Եվ միայն 1945 թվականի մայսի 9-ին 0 ժամ 43 րոպեին մարշալ Ժուկովը Խորհրդային երկրի անունից Բեռլինում ստորագրեց Գերմանիայի անվերապահ կապիտուլացիայի ակտը։
1915 - Գերմանական «U-20» սուզանավը գրոհեց անգլիական «Լուզիտանիա» մարդատար շոգենավի վրա։
- Շոգենավի 1198 ուղևորներ զոհվեցին։
1904 - Ռուսական կայսրությունում վերացվում է 1864 թ. մտցված լատինատառ լիտվերեն տպագրության արգելքը (ռուս.)։
- Լիտվայում նշվում է որպես տպագրության վերադարձի օր։
1895 - Ռուս գիտնական Ալեքսանդր Պոպովը ներկայացրեց իր ստեղծած առաջին ռադիոն:
1866 - Կ. Պոլսի Գուլեգափու թաղամասում հիմնադրվեց ֆրանկմասոնական «Սեր» գաղտնի ընկերությունը, որի անդամներն էին Մ.Մամուրյանը, Հ.Սվաճյանը, Ս.Թագվորյանը:
1663 - Լոնդոնում բացվեց Դրուրի-Լեյն թատրոնը, որն Անգլիայում ամենահինն է:
ԾՆՎԵԼ ԵՆ
1987 - Ժերեմի Մենեզ, ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1979 - Արմեն Օհանյան, հայ արձակագիր, հանրային կապերի մասնագետ
1965 - Օուեն Ջեյմս Հարթ, կանադացի սիրողական և պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ
1941 - Կարեն Գևորգյան, ռեժիսոր
1938 - Մհեր Բեժանյան, հայ բանաստեղծ
1923 - Ջոզեֆ Հելեր, ամերիկյան արձակագիր-վիպասան
1912 - Ժաննա Թովմասյան, ժողովրդական դերասանուհի
1905 - Վահան Դաքեսյան, հայ բանաստեղծ, արձակագիր
1901 - Գարի Կուպեր, ամերիկացի դերասան, Օսկարի եռակի դափնեկիր
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում ընդգրկվել են նրա 3 դրական հերոսները։
1893 - Եղիշե Շեկ-Հովսեփյան, հայ բժիշկ, Հայաստանում դատաբժշկագիտության հիմնադիր
1892 - Արչիբալդ Մաքլիշ, ամերիկացի բանաստեղծ, դրամատուրգ, հրապարակախոս
1861 - Ռաբինդրանաթ Թագոր, հնդիկ բանաստեղծ, արձակագիր, Նոբելյան դափնեկիր
1857 - Վասիլի Բարնովի, վրացի արձակագիր
1840 - Պյոտր Չայկովսկի, երգահան
1833 - Յոհանես Բրամս, գերմանացի երգահան
1827 - Շառլ Թեոդոր Անրի դը Կոստերի, բելգիացի գրող
1728 - Վիտո Նիկոլո Մարչելո Անտոնիո Ջակոմո Պիչինի, իտալացի երգահան
1711 - Դևիդ Հյում, անգլիացի փիլիսոփա, սուբյեկտիվ իդեալիստ
951 - Գրիգոր Նարեկացի, բանաստեղծ, փիլիսոփա