«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

ՊԲ զինծառայողներն Արցախում իսլամիստ ահաբեկչի են գերեվարել (տեսանյութ)

ՊԲ զինծառայողներն Արցախում իսլամիստ ահաբեկչի են գերեվարել (տեսանյութ)

ՊԲ-ի ստորաբաժանումները գերեվարել են հերթական ահաբեկչին։ Տեղեկությունը ֆեյսբուքի իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նրա հավաստամմաբ՝ անգամ հպանցիկ հարցաքննությունը որևէ կասկած չի թողնում ադրբեջանական ճակատային գծում ահաբեկիչների առկայության մասին:

Ստեփանյանի տեղեկություններով՝ գերեվարված իսլամիստ-ծայրահեղական ահաբեկչի անունը Մեհրեդ Մուհամմադ Ալշխեր է: Նա ծնունդով Սիրիայի Համմա քաղաքից:

«Նա պատմում է, որ ամուսնացած է և ունի երեք երեխա: Խոստովանում է, որ Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկիչների հետ միասին ադրբեջանաարցախյան ճակատային գծում է հայտնվել հոկտեմբերի 19-ին: Իրենց խոստացել էին 2000 դոլար վարձավճար, որը սակայն չի վճարվել: Վիրավորվելուց հետո իրեն լքել են զինակիցները: Պատմում է, որ ճակատային գծում իրենք գնում են առջևից, իսկ 2-րդ, 3-րդ գծով արդեն առաջ են շարժվում ադրբեջանցի զինվորականները»,- տեղեկացնում է Պն խոսնակը։

Ռազմագերին նաև հաղորդել է, որ նախքան ռազմաճակատ բերվելը՝ նրանք մասնակցել են ճամբարային հավաքների։ Ընդ որում, նա ևս մի ուշագրավ տեղեկություն է հայտնել՝ իրենց հետ ճամբարում աշխատել են թուրք ռազմական հրահանգիչները: