Պեսկով. Ռուսաստանը մշտական կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ

Պաշտոնական 17.05.2021   16:01   70

Ռուսաստանը մշտական կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ է, որ եռակողմ պայմանավորվածությունները կատարվեն առանց այլընտրանքի։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Այժմ ակտիվ ջանքեր են գործադրվում լարվածությունը լիցքաթափելու և իրավիճակը շտկելու համար», - ասել է Պեսկովը լրագրողներին։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել էր, որ նամակ է գրել Պուտինին և ռազմական օգնություն խնդրել, քանի որ Սյունիքի մարզը գտնվում է Ադրբեջանի հետ սահմանին։

Հարցին, թե ՌԴ նախագահը ստացե՞լ է Փաշինյանի նամակը, Կրեմլի ներկայացուցիչը դժվարացել է պատասխանել:

«Ես հստակ չեմ կարող ասել։ Բայց այդ բոլոր հարցերը, բնականաբար, բազմիցս քննարկվել են երկկողմ շփումների ընթացքում», - ասել է Պեսկովը:

Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և  Արարատ Միրզոյանը հանդիպել են Մոսկվայում: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի պաշտոնական կայքը։

«Վոլոդինն ու Միրզոյանը քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը», - ասված է հաղորդագրության մեջ:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արարատ Միրզոյան, Վյաչեսլավ Վոլոդին, Դմիտրի Պեսկով

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon