Պուտին. «Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երաշխավորը ռուս խաղաղապահներն են» (տեսանյութ)

Տարածաշրջան 15.10.2021   17:00   311

ՌԴ խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երաշխավորն է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց հանդիպման ժամանակ, հայտնում է Սպուտնիկ Արմենիան:

«Ռուսական խաղաղապահ զորախումբը ձեռքբերված հրադադարի ռեժիմի երաշխավորն է: Մեր օգնությամբ իրականացվում է հումանիտար բեռների առաքում, երկու կողմից տարածքներ են ականազերծվում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի տարածքում, կենսապահովման համակարգը վերականգնվում է, բժշկական օգնություն է ցուցաբերվում բնակչությանը, տասնյակ հազարավոր փախստականներ վերադարձել են իրենց տները՝ ավելի քան 52 հազար մարդ», ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Մեկնաբանելով Ալիևի և  Փաշինյանի ելույթները Ղարաբաղում իրավիճակի և ռուս խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ՝ Պուտինը նշել է. «Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է մեր ռուսական իմաստությունը, որ նույնիսկ վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը, յուրաքանչյուր վեճ գեղեցիկ է խաղաղությամբ և այլն»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         խաղաղապահ ուժեր, Վլադիմիր Պուտին, Արցախ, ԱՊՀ, ԼՂ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon