Փոխվարչապետը՝ գազի գնի վերաբերյալ

Պաշտոնական 28.11.2019   12:02   562

 Հայաստանում սպառողի համար գազի գինը մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը չի բարձրանա: Հայաստանը բանակցում է ռուսական կողմի հետ, որ հնարավոր գնային տատանումը բեռ չդառնա թե սպառողի, թե տնտեսության վրա, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Մինչև ապրիլի 1-ը բարձրացում չի  լինի: Դրանից հետոյի հետ կապված տեղեկություն չեմ կարող հիմա հաղորդել: Բանակցություններն ընթացքի մեջ են: Բանակցում ենք, որպեսզի ամեն ինչ անենք, որ չլինի այնպիսի գնային տատանում, որը բեռ կամ պրոբլեմատիկ լինի թե հասարակ սպառողի, թե տնտեսության համար»,-ասել է Գրիգորյանը:

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք հայտարարությունը, թե գազի գինը մինչև ապրիլի 1-ը չի բարձրանալու, ուղիղ մեսի՞ջ է, թե ապրիլի 1-ից հետո բարձրացում է լինելու, փոխվարչապետն ասաց՝ եթե դա լիներ ուղիղ մեսիջ, կասվեր ուղիղ մեսիջով:

«Եթե չի ասվում ուղիղ մեսիջով, նշանակում է, որ բանակցվում է, և կան հարցեր, որոնք դեռևս ճշտման ենթակա են»,- նշել է  Գրիգորյանը:

Հարցին, թե արդյոք Հայաստանը բանակցում է այլ երկրների, օրինակ Իրանի հետ՝ սպառողների համար գազ ձեռք բերելու նպատակով՝ Գրիգորյանը պատասխանեց՝ գազի հետ կապված բանակցություններն ու քննարկումները բազմակողմ են։

«Եվ ցանկացած հնարավորություն մենք պետք է գնահատենք ու հաշվի առնենք՝ այդ թվում այլ երկրների հետ, գուցե ոչ ուղղակի, բայց էներգետիկ համակարգում որոշակի ձևով՝ այո»,-նշեց փոխվարչապետը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մհեր Գրիգորյան, գազի գին

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon