Քաղաքացու օրվա միջոցառումների համար կհատկացվի 40 մլն դրամ

Պաշտոնական 03.11.2021   18:00   787

2022-ի բյուջեով Քաղաքացու օրվա տոնական միջոցառումների համար հատկացվելու է 40 մլն դրամ:  Այս մասին 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը. «Հնարավորության դեպքում այդ բյուջեն պետք է ավելացնենք, որովհետև քաղաքացին մեր գերագույն արժեքն է, և քաղաքացին է, որ ցույց է տալիս յուրաքանչյուրիս տեղը քաղաքական կյանքում: Մենք նշելու ենք քաղաքացու տոնն ու ավելի մեծ շուքով»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը 2019թ․ ապրիլի 9-ին ընդունել է Կառավարության ներկայացրած «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, ըստ որի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես Քաղաքացու օր:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արայիկ Հարությունյան, Քաղաքացու օր

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon