«  Մայիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Razm.info. Ադրբեջանցիները հաստատվել են Կութ գյուղից շուրջ 6կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթին: ՀՀ ՊՆ-ն հերքում է

Razm.info. Ադրբեջանցիները հաստատվել են Կութ գյուղից շուրջ 6կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթին: ՀՀ ՊՆ-ն հերքում է

Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը տարածել էր Գեղարքունիքի մարզի ալրևելյան սահմանագծի հատվածից ևս մեկ տեսանյութ: Տեսանյութի տեղորոշումից պարզ է դառնում, որ  այն արվել է Կութ գյուղից շուրջ 6կմ հյուսիս-արևելք գտնվող լեռնագագաթին: Այս մասին գրում է Razm.info-ն:

«Կոորդինատները՝  40.18924486527808, 45.96873917393403 

Այս հատվածում Գեղարքունիքի մարզի և Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանի սահմանագիծը անցնում է բարձունքների գագաթներով, ադրբեջանական կողմը զբաղեցրել է հենց գագաթային մասը՝ առաջինը ապահովելով իր ներկայությունը այս հատվածում:

Եթե հայկական կողմն առաջինը քայլեր աներ բարձունքը զբաղեցնելու համար, ապա այսօր այն կլիներ մեր և ոչ թե ադրբեջանցիների վերահսկողության տակ»։

ՀՀ ՊՆ-ն հերքում է.

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ-ից ասացին, որ թշնամին Սևանից ուղիղ գծով 30 կմ հեռավորության վրա է գտնվում:

«Նրանք ՀՀ տարածք չեն մտել և որևէ բարձունք չեն գրավել: Այն բարձունքը, որը երևում է տեսանյութում, գտնվում է սահմանագծի վրա: Այդ սահմանագծի տարբեր հատվածներում, տարբեր բարձունքների վրա մենք էլ ունենք դիրքեր ու մարտական հերթապահություն ենք իրականացնում»,- նշեցին ՊՆ-ից: