ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ին և Ադրբեջանին սահմանազատման և սահմանագծման հարցերում

Պաշտոնական 17.05.2021   16:29   99

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին սահմանազատման և սահմանագծման հարցերում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ապա ադրբեջանական կողմը այդ միջադեպից հետո հայտարարություններ էր անում՝ տեղի ունեցածը բացատրելով թյուրիմացությամբ և, ամենակարևորը, սահմանի բացակայությամբ, որը սահմանազատված և սահմանագծված պետք է լիներ։  

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դեմարկացիա չի եղել, ոչ ոք դրանով չի զբաղվել։Մենք կողմերին առաջարկել ենք, որ նրանք դրանով զբաղվեն։ Մենք պատրաստ ենք աջակցել նրանց ՝ և քարտեզագրական նյութեր տրամադրելու, և խորհրդատվական ծառայություններ մատուցելու հարցում»,- ասել է Լավրովը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         սահման, Սերգեյ Լավրով, Ադրվեջան, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon