Ռուսաստանի ԱԴԾ-ն Հայաստանում 5 լրացուցիչ սահմանային հենակետ է տեղակայել

Քաղաքական 13.11.2020   19:46   123

Ռուսաստանի ԱԴԾ-ն Հայաստանում 5 լրացուցիչ սահմանային հենակետ է տեղակայել։ Տեղեկությունը հայտնել Է գերատեսչության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:

«Անվտանգության դաշնային ծառայությունը լրացուցիչ հենակետերը տեղակայել է Հայաստանի Հանրապետությունում Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության բազայի վրա», - ասել է Բորտնիկովը Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման թեմայով խորհրդակցության ժամանակ, որը վարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հայաստանի Հանրապետությունում Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության բազայի վրա տեղակայել է հինգ լրացուցիչ սահմանապահ կետ՝ երկու կետ Հայաստանի և Նախիջեւանի Հանրապետության սահմանին՝ Երասխում և Պարույր Սևակում, երկու կետ Հայաստանի և Իրանի սահմանին ՝ Մեղրիում և Սիգիրում(Сыгыр) և 5-րդ կետը սահմանի վրա Տեղում»,ասել է Բորտնիկովը:

Իսկ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ շաբաթ օրը Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում կտեղակայի խաղաղապահների ևս 8 դիտակետ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         սահմանային հենակետ, Հայաստան-Ռուսաստան, ԼՂ, Ալեքսանդր Բորտնիկով

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon