Շահեն Պետրոսյան. Գոդոյին սպասելիս

Խոսք 07.03.2021   12:25   155

Գոդոյին սպասելիս կամ Սամվել Բեքեթյանը արտահերթին սպասելիս

Հայաստանում ընտրությունները պետական ու գաղափարական  նշանակություն ունեին  մինչեւ 1996թ: Բերեմ օրինակներ:  1990թ ընտրությունը «ստրկության» ու ազատության միջեւ էր, որը գաղափարական էր: 1991թ հանրաքվեն նույնպես: 1991 նախագահականն անկախ պետությունը ամրագրելու ընտրություն էր: 1995թ ընտրությունը պատերազմի ու արհավիրքների ծանր տարիներից հետո պետականության ամրապնդման ու խաղաղ զարգացմանն էր ուղղված: 1996թ նախագահականը ընտրություն էր արկածախնդրության ու ԼՂՀ կարգավորման իրատեսական հանգուցալուծման միջեւ: 1997թ-ից սկսած` Լեւոն Տեր-Պետրոսյանի  հայտնի «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածից քաղաքական դաշտը բաժանվեց անհաշտ երկու ճամբարի՝  «ոչմիթիզականության» ու խաղաղության, հարեւանների հետ արժանապատիվ  համակեցության հետեւորդների:

1998թ-ից սկսած ընտրությունները Հայաստանում վերածվեցին կլանայինի: Ընտրողը ոչ թե մասնակցում էր պետական կարեւորագույն ժողովրդավարական գործընթացներին, այլ վերածվում էր կլանների սպասավորի, ոչ թե ի նպաստ պետությանը , այլ  իր անձի համար շահավետությանը: Նույնիսկ այն ընտրողը, որ հոգու խորքում գիտակցում էր, որ պատերազմի հավերժ սպառնալիքը վտանգավոր է իր եւ իր մերձավորների համար,  ընտրությունը կատարում էր ելնելով անձնական շահից: Կլանային հասարակարգում հնարավոր չէ գաղափարական մրցակցություն՝ Ղրղզստանը ձեզ օրինակ: 

2018թ ընտրությունը կարծես կարող էր բեկում մտցնել այս արատավոր ավանդույթին, սակայն հետագա գործընթացները ի չիք դարձրեցին շատերի հույսերը: Եւ նորից մտանք նույն շրջապտույտի մեջ:

Հիմա բախում է տեղի ունենում մի քանի ապաքաղաքական կլանների միջեւ՝ հանուն իշխանության, ոչ հանուն պետության: Բանը հասել է նրան, որ նորից փորձ է կատարվում պայմանավորվածություններով վերաբաշխել  «պանծալի» նստատեղերը, ինչպես նախկինում էր արվում:

Շահեն Պետրոսյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon