Շուռնուխում բարձրացվեց հայոց եռագույնը (տեսանյութ)

Կարևոր 07.03.2021   15:01   274

Սյունիքի մարզի Շուռնուխ սահմանամերձ գյուղում այսօր հանդիսավորությամբ բարձրացվեց հայկական եռագույնը։ Հայկական դրոշն այսուհետ կծածանվի 30մ բարձրության վրա։ 

Դրոշի բարձրացումն ուղեկցվել է հանդիսավոր միջոցառումներով։  Գորիս խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերը ներկայացել են ավանդական կերակուրներով։ Շուռնուխում ամբողջ օրը նաև մշակութային հետաքրքիր նախաձեռնություններ են սպասվում։

Ավելի վաղ  Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ֆեյսբուքի ի իր էջում հայտնել էր սպասվող արարողության մասին։

Նա շեշտել էր՝ Շուռնուխից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող թշնամին միշտ պետք է զգա, որ հայ ժողովուրդը միասնական, համախմբված կերպով սահմանամերձ բնակավայրերի կողքին է։

«Հայաստանում ամենաբարձր դրոշը առաջինը տեղադրվեց Կապանում, երկրորդը կծածանվի Շուռնուխում»

Մոտ մեկ ամիս առաջ էլ Սյունիքի մարզի Ճակատեն գյուղ տանող ճանապարհի հարակից թմբի վրա հանդիսավորությամբ բարձրացվեց 30մ բարձրությամբ և 40 քմ մակերեսով հայկական եռագույնը։

Տեսանյութը՝ armeniasputnik-ի

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         հայկական դրոշ, Շուռնուխ, Առուշ Առուշանյան, Սյունիք

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon