Սիրիացի վարձկան. Ինձ խոստացվել էին 2000 դոլար վարձավճար ու ևս 100 դոլար  «պարգևավճար»՝ ամեն «քաֆիրի» գլուխ կտրելու համար

Կարևոր 01.11.2020   14:16   160

ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից մարտական գործողությունների ընթացքում գերեվարված հերթական սիրիացի վարձկանը 1988թ.-ի ծնված, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ  Ալաաբեթ ալ Հաջին է: Տեղեկությունները նա հայտնել է նախնական հարցաքննության ժամանակ, հայտնում է ՊԲ–ն։

Վարձկանը պատմում է, որ ամուսնացած է, ունի 5 երեխա:

Արցախում, իր խոսքերով,  «քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար նրան խոստացվել է ամսական  2000 դոլար  վարձավճար ու ևս 100 դոլար  «պարգևավճար»՝ ամեն  «քաֆիրի» գլուխ կտրելու համար:

Նշենք, որ երեկ ՀՀ դատախազությունը հայտնեց, որ ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ, սիրիացի վարձկան Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը։

 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         պատերազմ Արցախում, վարձկաններ, Սիրիացի վարձկան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon