Թաթուլ Հակոբյան. «Նիկոլ Փաշինյանը և իր քայլն անելիք չունեն այլևս»

Խոսք 18.04.2021   20:00   210

aliqmedia.am.«...Քանի դեռ Փաշինյանն ու նրա թիմը իշխանության են, նրանց հաջողվելու է խուսափել պատասխանատվությունից՝ լինի իրավական, բարոյական թե պատմական հարթության վրա։ Հենց պատասխանատվության վախն է, որ Փաշինյանին ու նրա թիմին այսուհետ ստիպելու է ամեն ինչ անել՝ իշխանությունը պահելու եւ աթոռներից կառչելու համար։

Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը պատերազմի մեղավորների են փնտրում։ Մեղավոր են նախկինները, նախկինների նախկինները։ Մեղավոր են ինչ-ինչ հրամանատարներ։ Իրականում պատերազմում հաղթում է պետությունը, եւ պարտվում է պետությունը։

Պատմությունն արդեն գրված է․ Նիկոլ Փաշինյան վարչապետի ժամանակ ենք մենք խայտառակ պարտություն կրել, պատվազուրկ եղել։ Հոտնկայս ծափերն ու խորհրդարանի ամբիոնից աջ ու ձախ մեղավորներ փնտրելը ինքնապաշտպանական բնազդ են սոսկ։

Ինքնարդարացումներն ու մեղավորներ փնտրելը անիմաստ գործ են։ Դո՛ւք, պարոնա՛յք Փաշինյան ու իմքայլականներ, կառավարության անդամներ, Հայոց պատմության դատաստանից ու պատասխանատվությունից փախուստ չունեք։

Դուք կարող եք Հայաստանը ղեկավարել նաեւ առաջիկա տարիներին, բայց դրա գինը լինելու են Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը։

Լրագրող Թաթուլ Հակոբյան

Ամբողջական՝ aliqmedia.am-ում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon