Թրամփ. «Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում շատ լավ առաջընթաց է գրանցվել»

Արցախ 23.10.2020   21:34   220

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում «շատ լավ առաջընթաց» է գրանցվել, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք խոսում ենք այդ մասին, մենք խոսում ենք Հայաստանի հետ։ Շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ։ Այնտեղ նպատակասլաց մարդիկ են ապրում։ Տեսնենք, թե ինչ կլինի», - ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահն ասել է նաև, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով բանակցություններին։ Նա, սակայն, չի հստակեցրել` արդյո՞ք խոսել է երկու երկրների ղեկավարների հետ։

Հոկտեմբերի 23-ի ժամը 14։30-ի -ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 927 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         պատերազմ Արցախում, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon