«  Նոյեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Ճակատենի ղեկավար. «ԱԱԾ-ին հարցնում եմ` ի՞նչ է լինելու, ասում են` չգիտենք, թուրքը փակել է»

Ճակատենի ղեկավար. «ԱԱԾ-ին հարցնում եմ` ի՞նչ է լինելու, ասում են` չգիտենք, թուրքը փակել է»

Շատ վատ վիճակում է հայտնվել ոչ միայն Ճակատենը, այլև 5-6 գյուղ։ Չգիտենք, թե ինչ է լինելու մեր վերջը։ Կոլապսի մեջ ենք։ ԱԱԾ-ին հարցնում եմ` ինչ է լինելու, ասում են` մենք էլ չգիտենք, թուրքը փակել ա. Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Ճակատենի վարչական ղեկավար Արա Հարությունյանը։

Սկզբում անցակետ, հետո մաքսակետ, ինչ-որ պահի Հարությունյանի ականջին նաև շշուկներ են հասել, թե ադրբեջանական կողմը ընդհանրապես չի պատրաստվում բացել Կապան-Ճակատեն ճանապարհը։ Ասում է` այս պահին էլ այդ հատվածում ծանր տեխնիկա է աշխատում, ադրբեջանիցները արագ տեմպերով շինարարական աշխատանքներ են իրականացնում։

«Ադրբեջանական կողմը ոնց ուզում է` խոսում է, ռուս սահմանապահներն էլ ասում են` ոչինչ չգիտենք»,- ասաց Հարությունյանը։

«Մի ճանապարհ կա, որից միայն ճ տառն է մնացել, հիմա փորձում ենք դա հաղթահարել:Այլընտրանքային ճանապարհ չկա, դեռ նոր են սկսել կառուցել, սկզբնական փուլում է։
Եթե այդ ճանապարհով չհաջողվի տեղ հասնել, Հարությունյանը ստիպված կլինի վերադառնալ և այս պահին ունեցած միակ այլընտրանքային ճանապարհով` Քաջարան-Մեղրիով Ճակատեն հասնել, որը գյուղից հեռու է 145 կմ-ով»:

Հարությունյանը հավաստիացնում է, որ ճակատենցիների ու մյուս բնակավայրերի բնակչությանունն անընդհատ զանգում են, հարցնում` ինչ է լինելու, մանկահասակ, անչափահաս, երեխաներ ունեն։ Եթե շտապօգնություն կանչելու անհրաժեշտություն լինի, հազիվ թե բուժանձնակազմը կարողանա ժամանակին տեղ հասնել։ Հարությունյանը նշում է, որ «շտապօնությունը պետք է ոչ թե Կապանից, այլ Մեղրիից տեղ հասնի, իսկ Մեղրիից գյուղի հեռավորությունը 170-180 կմ է, չգիտեմ այդ շտապօգնությունը որ հասնի, էլ արդյունք կտա՞, թե՞ ոչ։

Հիշեեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն երեկ հայտարարություն է տարածեց, որ նոյեմբերի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում