Վանո Սիրադեղյան. «Մի երկիր չի կարող պատանդ դառնալ իր հիվանդ զավակների սանձարձակ երևակայության ձեռքում»

Խոսք 31.07.2021   21:00   4401

«...Քարտեզի տեսքը մատուցում եմ, այո, չարախնդալու համար։ Բայց ոչ թե չարությունից, այլ հուսահատությունից, որովհետեւ ոչ մի հնար չկա հայ քաջասրունք քաղաքական միտքը (քաջասրունք, որովհետեւ մտածում է, միշտ, լավագույն դեպքում՝ ոտքով), այդ միտքը ոչ մի ձեւ չկա մոտեցնելու … ո´չ, ոչ թե սթափությանը, այլ գոնե սթափության հեռավո՜ր մատույցներին եւ հիշեցնելու, որ դա, ախր, արդեն եղել է...

Իսկ մինչ այդ ընդամենը պետք է պահպանել ու հզորացնել եղած Հայաստանը։ Իսկ երկիրը հզորացնելու առաջին քայլը, որքան էլ տարօրինակ թվա հայ բանականությանը, եղածը պահպանելն է։

Եւ ուրեմն գոնե հայ պետական քաղաքականությունից պետք է դուրս շպրտվի ամենայն բան, ինչը խոչընդոտում է այդ խնդրի իրագործմանը։ Իսկ թե ինչն է խոչընդոտում, պարզ է ցերեկվա լույսի նման ― այն ամենը, ինչի պատճառով հայաթափվում է Հայաստանը...

Մի երկիր չի կարող պատանդ դառնալ իր հիվանդ զավակների սանձարձակ երեւակայության ձեռքում...»։

Վանո Սիրադեղյան. «Գյադաների ժամանակը»

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վանո Սիրադեղյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon