Վանո Սիրադեղյան. «Օղռաշի ազգայինն է լավը»

Խոսք 31.10.2021   12:00   6064

Օղռաշությունը, անշուշտ, հիվանդություն է: Կովկասի լեզուներում այդ հասկացողությունը ֆունկցիոնալ առումով ավելի հստակեցնող, ավելի լավ բառեր կան, որի արմատը բոլոր լեզուներով նշում է մարմնի նույն փափուկ տեղը, բայց գոհանանք Կովկասի համար միջազգային այս տերմինով՝ օղռաշ: 

Օղռաշությունը, այսպիսով, հիվանդություն է, բացառությամբ այն դեպքերի, երբ տալիս են տուրք մոդային: Նաեւ՝ հետաքրքրասիրությունից: Հետաքրքրասիրությունից տվողներին (տուրք տվողներին), չգիտես ինչու, անվանում են ազատամիտ, իսկ փողով տվողներին (տուրք տվողներին)՝ պոռնիկ: Բացառություն են կազմում նաեւ նրանք, որ այդ բանը անում են թիթիզությունից կամ լավ ուռած լինելու հետեւանքով - այսինքն՝ դարձյալ հետաքրքրասիրությունից:
...
 Օղռաշները անարխիստների եւ մարքսիստների նման կոսմոպոլիտ եւ ինտերնացիոնալիստ են լինում, քանի որ հասկանալի է՝ որ մասում է գտնվում նրանց հայրենիքը: Բայց ինչո՞ւ են հայ օղռաշները այսչափ «ազգային»: Սա ի՞նչ անեծք է: Թվում էր, թե օղռաշությունից դենը էլ ի՞նչ այլասերվածություն, չէ՞ ... Պարզվում է, սակայն, որ օղռաշների մեջ էլ իր դիսիդենտը կա՝ օղռաշի ազգայինը:

Վանո Սիրադեղյան


Հոկտեմբերի 15-ին իր մահկանացուն կնքեց նշանավոր պետական գործիչ, ականավոր գրող, Ղարաբաղ կոմիտեի անդամ, Հայոց Համազգային Շարժման հիմնադիր անդամ, Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ Վանո Սիրադեղյանը: Նա 75 տարեկան էր։
Սիրադեղյանի աճյունը Հայաստան տեղափոխելու օրը դեռ հայտնի չէ

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վանո Սիրադեղյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon