Վարդան Հարությունյան. «Չհատենք կործանման եզրագիծը»

Խոսք 01.04.2021   12:00   115

aliqmedia.am.«...Պետք է տարածաշրջանային խաղացող դառնանք։ Այդպիսին էինք մինչեւ 2020 թվականի աշուն։ 44 օրյա պատերազմի ընթացքում չկարողացանք մեր այդ դիրքը պահպանել։ Բայց կարող ենք վերագտնել մեզ։ Դրա համար առաջին հերթին պետք է իշխանության ղեկին եղած մարդիկ լինեն իրականությանը համարժեք։ Պետք է լինեն պատասխանատու։ Պետք է պետական մտածողություն, պետության ամրապնդման ու հզորացման իրատեսական ու իրականանալի ծրագիր ունենան։

Այսօրվա իշխանավորները նման բարդագույն խնդիր լուծել չեն կարող։ Ասենք՝ նրանք նման ձգտումներ էլ չունեն։ Սահմանների բացման եւ տարածաշրջանային զարգացումներին մասնակցելու մասին նրանց մակերեսային խոսքը պարապ զրույցի ոլորտից է, պարզունակ քարոզչական հնարք, որ երկրի ներսում միայն հակազդեցության է առաջացնում։

Ունենային նման ծրագիր՝ 2018-ի մայիսից մինչեւ 2020-ի օգոստոս ընկած հատվածում, երբ Հայաստանը բոլորովին այլ կարգավիճակ ուներ, իրենք էլ ունեին ժողովրդի վստահությունը՝ կփորձեին կենսագործել։ Փոխարենը՝ ապաշնորհ ու անկարող գտնվեցին, մսխեցին ե՛ւ իրենց նկատմամբ եղած վստահությունը, ե՛ւ տարիների մեր ձեռքբերումները։

Ո՞վ մնալու է իշխանության, ո՞վ լինելու է իշխանություն՝ մի բան պետք է իմանա, եթե ոչ այսօր, ապա այսօրվա սխալների հետեւանքով՝ վաղը, եթե ոչ վաղը, ապա՝ մյուս օրը, բայց այսօրվա սխալների հետեւանքով մենք կարող ենք ամեն ինչ ու անվերադարձ կորցնել։

Այս պարտությունից պետք է ուշքի գալ։ Երկրում կայունություն հաստատել ու զարգացման ուղիներ մշակել։ Ամրապնդվել ու նորովի ներկայանալ աշխարհին։ Մեր հարեւանների հետ խոսելու նոր ճանապարհներ ու ձեւեր գտնել՝ առանց նախապաշարումների, առանց անցյալի բեռի՝ թեթեւացած ու անկաշկանդ՝ ապագայով, այլ ոչ անցյալով պայմանավորված։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյան

Ամբողջական՝ aliqmedia.am կայքում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վարդան Հարությունյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon