«  Մարտ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Ընդդիմությունը շրջափակում է խորհրդարանի շենքը (ուղիղ)

Ընդդիմությունը շրջափակում է խորհրդարանի շենքը (ուղիղ)

«Հայրենիքի փրկության շարժման» միասնական թեկնածու Վազգեն Մանուկյան այսօր Բաղրամյան պողոտայում հանրահավաքի իր ելույթում հրահանգեց շրջափակել ԱԺ–ի բոլոր մուտքերն ու պատգամավորներին թույլ չտալ ելումուտ անել։

«Նրանցից մեզ պետք է միայն մեկ աշխատանք։ Հավաքվեք ու պահանջեք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,– ասաց Մանուկյանը։

Նա հայտարարեց, որ ընդդիմությունը վրաններ կտեղադրի նաև ԱԺ մյուս մուտքերի մոտ ու խորհրդարանը շրջափակման մեջ կպահի այնքան ժամանակ, քանի դեռ խորհրդարանը չի կատարել իրենց պահանջը։

Մանուկյանի այս հայտարարութունից հետո հավաքվածները շարժվեցին դեպի Դեմիրճյան փողոց` փորձելով փակել խորհրդարանի մուտքը։ Բայց ոստիկանները թույլ չտվեցին դա անել ու սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։

Ոստիկանական ուժերի ու ցուցարարների միջև բախումներ ու հրմշտոց սկսվեց։

Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է` որևէ նպատակ չունեն ԱԺ շենք մուտք գործելու։ Սաղաթելյանն ԱԺ շենքի մուտքը շրջափակած քաղաքացիներին հորդորեց ԱԺ պատերից մի փոքր հեռու կանգնել, քանի որ դրանցից «այն կողմի հետ» իրենք գործ չունեն։

Լրացված՝

Բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները վրաններ տեղադրեցին նաև Դեմիրճյան փողոցում՝ փակելով Ազգային ժողովի մուտքը:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը քիչ առաջ ստացել է Հանրապետության նախագահի աշխատակազմի պատասխանը և ֆեյսբուքյան իր էջում հրապարակել այն:

Լրացված՝

Շարժման անդամներից Տարոն Տոնոյանը կանանց և երեխաներին կոչ արեց հեռանալ հանրահավաքի վայրից, քանի որ իրավիճակը կարող է սրվել և դուրս գալ վերահսկողությունից: