«  Հուլիս 2021  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Ադրբեջանցիները կրակում են. Գեղամասարի բնակիչները վաճառում են անասուններին

Ադրբեջանցիները կրակում են. Գեղամասարի բնակիչները վաճառում են անասուններին

Գեղարքունի Գեղամասար խոշորացված համայնքի Սոթք, Կութ, Նորաբակ և Ազատ գյուղերի բնակիչները ստիպված վաճառում են ապրուստի հիմնական միջոց անասուններին, քանի որ թշնամու նշանառության տակ գտնվող խոտհարքերից անհնար է ձմռան պաշար հավաքել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Մարդիկ արդեն սկսել են վաճառել անասուններին, ապրուստի միջոց էլ չունեն, իրենց ապրելակերպը դժվարանում է»,- ասաց նա։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։ Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Հուլիսի 19-ին ժամը 18:40-ից սկսած`  ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն: