Պաշտոնական
Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը
Արցախի պաշտպանության բանակը հայտնել էր, որ այսօր առավոտյան, չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, թշնամական ուժերը վերսկսել են հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում։
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը մղված մարտերին զուգահեռ Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակ բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ։
«Հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Տուժածների ու վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։