Պաշտոնական
ԱՀ ՆԳՆ. Հայտնաբերվել է նախնական տվյալներով ևս 8 աճյուն
Հադրութի շրջանում այսօր իրականցված որոնումների արդյունքում հայտնաբերվել է նախնական տվյալներով ևս 8 աճյուն։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Անցած 7 ամիսների ընթացքում Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1576 հայի աճյուն։