«  Նոյեմբեր 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика


Անահիտ Օհանյան. Ի ԳՈՐԾ

Անահիտ Օհանյան. Ի ԳՈՐԾ

Երեկ փաշինյանը հենց այնպես չկայացրեց Սամվել Կարապետյանին կալանքի տակ պահելու որոշումը։ Դա ընդդիմադիր ուժերի հնարավոր միավորումը կանխելու հերթական փորձն էր, որը, ինչպես տեսնում ենք, ակնհայտորեն տապալվեց։

Ինչ վերաբերում է Իոանիսյանի առաջին հայացքից հեգնական թվացող ստատուսին, որտեղ նա հատուկ շեշտել էր ՀԱԿ-ի անունը, ոմանց համար դա գուցե ծաղրական թվաց, բայց  դրա տակ բոլորովին այլ բան էր, մեծ և  նիկոլի իշխանության համար լրջագույն վտանգի գիտակցում։
Մի «գաղտնիք»  էլ բացեմ, որպեսզի ավելի հասկանալի լինի, թե իշխանականներն ինչու են այդ միավորումից իրական տագնապի մեջ։

Ուշադրություն դարձրեք նիկոլական այն ֆեյսբուքյան օգտատերերին, որոնք ամիսներով անհետանում են, ակտիվանում են ընտրությունից ընտրություն և հատկապես այն ժամանակ, երբ  նիկոլի իշխանության համար իրական վտանգ է առաջանում։

Կա նաև մեկ այլ խումբ (դեռ անուն չեմ տա), որի ներկայացուցիչներն իրենց ամենայն ընդդիմադիրի կեցվածքով են հանդես գալիս, բայց իրականում զբաղված են մեկ գործով  մարդկանց հիասթափեցնել, ընդդիմադիր ուժերին վարկաբեկել և տարատեսակ «մուտիլովկաներով» հնարավորինս վիժեցնել  գործընթացը։

Այս պահից սկսած  միավորված ուժերի բոլոր քաղաքական գործիչներին խորհուրդ կտայի չափազանց զգոն լինել։  փաշինյանի իշխանությունը, եթե նրանց դեմ քաղաքական կամ իրավական որևէ իրական հիմք չգտնի, կարող է դիմել նաև ամենակեղտոտ սադրանքների։ Մեկ փողոցային կնոջ ցուցմունքն էլ կարող է հանկարծ «բավարար հիմք» դառնալ  իբր իրեն բռնաբարելու փորձի մասին։

Հուսով եմ այս միավորումը չի մնա թղթի վրա, չի վերածվի հերթական չիրականացված քաղաքական մտադրության, այլ իսկապես կդառնա Ի ԳՈՐԾ։

Անահիտ Օհանյան