«  Սեպտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


Անահիտ Օհանյան. Նիկոլի  յուրաքանչյուր արտահայտություն հանցագործության մասին հաղորդում է

Անահիտ Օհանյան. Նիկոլի  յուրաքանչյուր արտահայտություն հանցագործության մասին հաղորդում է

Երբ երկրի ղեկավարը հայտարարում է, թե իր ղեկավարած Երրորդ Հանրապետությունը այլևս չկա, և «Չորրորդի» մասին պիտի մտածել, դա հանցագործության մասին հաղորդում է։

Երբ ասում է «հայրենասեր էի, դրա համար կործանեցի, հիմա հայրենասեր չեմ, մյուս կեսն էլ եմ կործանում», դա կրկին հանցագործության մասին հաղորդում է։

Երբ խոստովանում է, թե թերուս է, և դրա հետևանքով զոհեր տվեցինք ու Արցախ կորցրինք, դա նույնպես հանցագործության մասին հաղորդում է, որովհետև թերուս լինելը չի ազատում պատասխանատվությունից։

Երբ ասում է «նույն իրավիճակն էր լինելու, բայց առանց զոհերի», նա հաղորդում է  տալիս 5000 մարդու սպանության մասին։

Երբ Հիսուս Քրիստոսին կոչում է «ամենամեծ հեղափոխական» ու իր գործունեությունը կապում Նրա անվան հետ, դա հանցագործությունը կրոնական կերպարով  քողարկելու փորձ է։

Վարչապետը, վեհափառին գահընկեց անելու «սուրբ» բեռ վերցնելով, փորձում է Եկեղեցին ենթարկել իրեն ու ներկայացնել դա որպես Քրիստոսին մոտեցնել, ինչը պլանավորվող հանցագործության մասին հաղորդում է։

Հայաստանի Սահմանադրությունն հստակ ասում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պետությունից անջատ է, և պետության որևէ մարմին, ներառյալ վարչապետը, իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին գործերին, առավել ևս Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնից հեռացման հարցում։

նիկոլի  յուրաքանչյուր արտահայտություն հանցագործության մասին հաղորդում է։

Անահիտ Օհանյան