Անահիտ Օհանյան. Հիմա այդ նույն «ոչմիթիզական» վազգենականները դարձել են նիկոլական տվողներ

Երբ Վազգենը դեռ ողջ էր, ես հաճախ եմ վիճել շատ վազգենականների հետ Լևոնին դավաճանելու և Արցախի հարցում «ոչմիթիզական» կեղծ դիրքորոշման համար։
Հիմա այդ նույն «ոչմիթիզական» վազգենականները դարձել են նիկոլական տվողներ։
Ճիշտ է Վազգենը դավաճանեց Լևոնին, բայց նա հայրենիքի դավաճան չէր։
Վազգեն Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կազմակերպած հեղաշրջումը Լևոն Տեր-Պետրոսյանի հեռացումն իշխանությունից 1998-ին, դարձավ հայ ժամանակակից պատմության փլուզման սկզբնակետը, իսկ նիկոլը դրեց վերջնակետը։
Այսօր արդեն պարզ է եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ ու իշխանություն չունենար, իր շրջապատի այս նույն մարդիկ նույն անամոթությամբ կդառնային նիկոլականներ, որովհետև նրանց համար երբեք առաջնայինը գաղափարը կամ հայրենիքը չի եղել, այլ միայն իշխանությանը մոտ կանգնած լինելը։
Նրանք մեկ այլ պատճառ էլ ունեին նիկոլականացվելու. «Ղարաբաղի հարցում հիմա կարիք չունենք փոխզիջման գնալու։ Կզիջենք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք» (Վ.Ս.)։
Բայց գոնե ամոթ ունեցեք ու լռեք, որովհետև ոչ մի նիկոլացած վազգենական իրավունք չունի մեղադրել Քոչարյանին կամ Սերժին որևէ հարցում. Քոչարյանին իշխանության բերել եք հենց դուք, և հենց դուք 1998-ից պատասխանատու եք Արցախի կորստի հիմքերը դնելուց մինչև կորստի համար։
Վազգենականից նիկոլական դարձած ազատամարտիկներն ամենանողկալին են։ Դժվար է պատկերացնել, թե հանուն ինչի էին կռվում առաջին Արցախյան պատերազմում, ինչի՞ համար էին զոհում առողջությունը, որ այսօր հաշտվեն Հայաստանը ադրբեջանցիների ոտքերի տակ մատաղ անելուն։
Դրսում ապրողներ կան 20–25 տարի նստած «նիկոլացած» նաև վազգենականներ, որոնք օվկիանոսի այն կողմից նիկոլի գովքն են անում, մոռանալով, թե ինչ մեղադրանքներ էին ուղղում Լևոնին «Լևոնը Արցախը ծախում էր», մինչդեռ հիմա աչքերը փակ են նիկոլի Արցախի կործանման վրա։ Առանց ամոթի ու առանց որևէ իրավունքի նրանք փորձում են պաշտպան կանգնել Հայաստանի ապագա թրքացմանը։
Նրանք վաղուց կտրված են իրականությունից, ապահով են, հեռու են թուրքի ճորտությունից․ իրենց ու իրենց զավակներին ոչ ոք չի սպառնում, նիկոլն իրենց զավակներին հանուն ռուսական ազդեծության թուլացման ու իրեն հանկարծ դավաճան չասելուն թուրքի բայրաքթարների տակ մատաղ չի արել:
Երեկ Արցախի նկարներն ի ցույց դնող նիկոլական սփյուռքահային հիմա Արցախը ռուսների կողմից փաթաթած բեռ դարձավ, մեկ օրում սրբությունից դարձավ ավելորդություն։
Մասիսն արդեն աղվոր չէ, Ցեղասպանությունը ֆեյսբուքյան հեշթեգ, Մաշտոցը պարզապես հին գրեր...
Իրենք ունեն իրենց ապահով աշխարհը, Լոս Անջելեսն ու Փարիզը որտեղ հայրենի ցավը դառնում է մշակութային փառատոնի թեմա, որտեղ Հայաստանը դառնում է սեզոնային զգացում, ոչ թե արյունով պահած տուն։
նիկոլը նաև սփյուռքը ապականեց բաժանելով հայերի ու «անհայերի»։
Այսօր անհրաժեշտ է նոր քաղաքական մշակույթ, որտեղ ազգային շահերն են առաջնային, և որտեղ գործիչները կլինեն ոչ թե կարիերիստներ, այլ պատասխանատու պրոֆեսիոնալներ երկարաժամկետ ռազմավարական տեսլականով։
Հայաստանի փրկությունը կախված է հասարակության համախմբվածությունից, ազգային արժեքների հստակ հաստատումից և պատասխանատու քաղաքական դասի ձևավորումից։
Փրկությունը կսկսվի այն պահին, երբ վերջ տանք նախանձին ու կարիերիստական գաղափարազուրկ քաղաքական մշակույթին, դադարենք պաշտել պաշտոնը, և գաղափարն ու հայրենիքը դնենք իշխանությանը մոտ լինելուց բարձր։
Մի խոսքով
Թումանյանի անունից ասում եմ. «Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»։
Ներկայացնում ենք նաև «Վազգեն Մանուկյանի «MEIN KAMPF» — «Իմ Պայքարը»»: Նշենք, որ շեղագրով բոլոր գրածները Վազգենինն են՝ իր ձեռագրով գրված (ինչը շեղագիր չէ, մեկնաբանություններ են կամ հոդվածագրի նշումները):