«  Փետրվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Яндекс.Метрика


Անահիտ Օհանյան. Նման գործընթացների վերջնարդյունքը կարող է լինել պետության վերջնական ադրբեջանացումը

Անահիտ Օհանյան. Նման գործընթացների վերջնարդյունքը կարող է լինել պետության վերջնական ադրբեջանացումը

փաշինյանի հակահայ քաղաքականությունն այլևս ոչ զարմացնում է, ոչ էլ առանձնապես նյարդայնացնում, այն վաղուց կանխատեսելի էր։ Նրա ամբողջ վարքագիծը մեկ նպատակ ունի "ցանկացած գնով պահպանել իշխանությունն ու անձնական ապագան"։

Սակայն իրական մտահոգությունը ընդդիմադիր դաշտի այսօրվա դիրքավորումն է: Դեռ պահպանվում է  պատրանքը, թե մասնատված ու առանձին խաղալով հնարավոր է հաղթել գործող անհայրենիք  իշխանությանը։ Այս պայմաններում նրա 15–20 տոկոսանոց կայուն էլեկտորատը լիովին բավարար է կեղծիքներով վերարտադրվելու 60 տոկոսի։
Այսօր նիկոլն իրեն պահում է ոչ այնքան վարչապետի, որքան ամենայն հայոց տիրակալի դիրքից  թելադրել քաղաքական խաղի կանոնները, որոշել ով կարող է մասնակցել ընտրություններին, ով ոչ, ում նկատմամբ կիրառել ճնշումներ ու բանտ, իսկ ում ժամանակավորապես «ներել»։

Եվ եթե  ընդդիմության որոշ ներկայացուցիչներ կարծում են, թե  պայքար են մղում միայն այս իշխանության դեմ, ապա մեծ հավանականությամբ գործ ունենք ինքնախաբեության կամ քաղաքական կարճատեսության հետ։

Միթե իրոք այդքան դժվար է հասկանալ, որ այսօր Հայաստանը փաստացի կառավարվում է արտաքին շահերի ազդեցության ներքո նիկոլի միջոցով, և այդ շահերի առաջնահերթությունը Հայաստանի բարգավաճումը չէ, այլ սեփական աշխարհաքաղաքական նպատակների սպասարկումը։ Իսկ նման գործընթացների վերջնարդյունքը, եթե ժամանակին չկանգնեցվի, կարող է լինել պետության  վերջնական ադրբեջանացումը:

Եվ այս պայմաններում փորձել միայնակ պայքարել նման ուժերի դեմ  հույսը դնելով պառակտված, իրարից հեռացած հասարակության վրա, քաղաքականորեն պարզապես ինքնակործան մոտեցում է։ Առանց համախմբման ու սառը հաշվարկի նման պայքարը ոչ մի լուծում էլ  չի տալու:

Թվում էր  նախորդ ընտրությունները պետք է լուրջ դաս դառնային, սակայն այսօր ավելի ու ավելի է ձևավորվում տպավորություն, որ որոշ ներքին շրջանակների համար առաջնայինը ոչ թե իշխանափոխությունն է, այլ խորհրդարան անցնելու հաշվարկը։ Այդպես իշխանությունը  պահվում է այնքան ժամանակ, մինչև ավարտվեն արտաքին պարտավորությունները, կատարվեն սահմանադրական փոփոխությունները և ստորագրվի  վերջնական կապիտուլյացիան, իսկ հետո արդեն նույն ուժերը հանդես կգան «փրկչի» դիրքերից հասարակությանը առաջարկելով հերթական քաղաքական բեմադրությունը։

Պետականության հարցում նման խաղերը չափազանց թանկ են արժենում։ Իսկ պատմությունը սովորաբար շատ խիստ է վերաբերվում նրանց հանդեպ, ովքեր անձնական կամ խմբային շահը վեր են դասում ազգային անվտանգության ու պետության ապագայի նկատմամբ։

Անահիտ Օհանյան