«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները գիշերը ԱԺ-ի մոտ են անցկացրել (ուղիղ)

Անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները գիշերը ԱԺ-ի մոտ են անցկացրել (ուղիղ)

Անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատները, որոնք նախօրեին բողոքի ակցիա էին իրականացրել կառավարության մոտ, նաեւ փակել էին Տիգրան Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակ մտնող եւ կառավարության շենքին հարող հատվածը, այսօր առավոտից Ազգային ժողովի շենքի մոտ են և շարունակում են իրենց բողոքի ակցիան:

Նրանք պահանջում էին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գա եւ պատասխան տա գերիներին դասալիք անվանելու համար:

Անհետ կորածների հարազատները պահանջում են, որ ուզում են Ալեն Սիմոնյանը գա և ծնողներին անձամբ ասի` ինչ նկատի ուներ։ 

«Երբ ասում են` գերիներն իմ համար չկան, ոնց որ Ադրբեջանին մեսիջ անի, որ ինչ ուզում եք արեք գերիների հետ։ Թող գա և իր խոսքերի համար պատասխան տա»,–ասում է անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը: Նա հայտնեց, որ գիշերն ինքը և որոշ այլ ծնողներ ԱԺ առջև են անցկացրել։

Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին համացանցում էր հայտնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբնկարահանված տեսանյութը, որտեղ ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է, որ գերիների ծնողներն էլ գիտեն` իրենց որդիները դասալքություն են արել։

Երեկոյան գերիների և անհետ կորածների հարազատները հավաքվել էին ինչպես Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի մոտ։ Գերեվարվածների հարազատներին զայրացրել են Ալեն Սիմոնյանի խոսքերը։

Նշենք՝ Շիրակի մարզի անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները երեկ՝ դեկտեմբերի 7-ին,  բողոքի ակցիա են իրականացրել մարզպետարանի շենքի մոտ։ Իրենք փորձել են կապ հասատել մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ, սակայն չի հաջողվել։