«  Օգոստոս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика


Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն ու Ղարաբաղի հարցով ջրբաժանը. «Ազատություն» (տեսանյութ)

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն ու Ղարաբաղի հարցով ջրբաժանը. «Ազատություն» (տեսանյութ)

Տարիներ շարունակ` և՛ նախորդ երկու նախագահների իշխանության օրոք, և՛ այսօր Արցախյան շարժման պատմությունը ներկայացվել է ու ներկայացվում է աղճատված, խեղաթյուրված, եւ դրա հետևանքով, ցավոք, երիտասարդությունը գրեթե անտեղյակ է Արցախյան շարժման իրական անցուդարձից։

1998-ի փետրվարի 3-ին, հրաժարական ներկայացրեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ղարաբաղի հարցի լուծման տարբերակների շուրջ ներիշխանական ճգնաժամից ֆոնին առաջին նախագահը նշում էր, որ իշխանության որոշ ուժեր պարտադրում են իրեն հեռանալ։ Ընդունելով այդ պահանջը՝ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ խաղաղության կուսակցությունը Հայաստանում պարտվել է պատերազմի կուսակցությանը։

«Ազատություն» ռադիոկայանի հերթական տեսանյութում կրկին անխոցելի փաստեր են, որոնք ի ցույց են դնում, թե մինչեւ ուր կարող է հասնել պատմության խեղաթյուրումը։