«  Փետրվար 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Яндекс.Метрика


Արամ Մանուկյան. Էս ա՞ Ձեր խոստացած ապագան՝ դատարկված գյուղերով (տեսանյութ)

Արամ Մանուկյան. Էս ա՞ Ձեր խոստացած ապագան՝ դատարկված գյուղերով (տեսանյութ)

ԿԳՄՍ նախարարության որոշմամբ 2026թ. սեպտեմբերի 1-ից Հայաստանում գործող 231 դպրոցներ փակվում են, որով 7880 աշակերտ զրկվում են սեփական համայնքում դպրոց գնալու հնարավորությունից: Դրա արդյունքում գործազուրկ են դառնում 2300 ուսուցիչ և 2400 օժանդակ աշխատող:

Ուշագրավ է նաև, որ այդ դպրոցներից 55-ը գտնվում են սահմանամերձ գյուղերում, որից 27-ը միայն Սյունիքում:
Այս որոշումով ակնհայտորեն դատարկվելու են վերոհիշյալ գյուղերը, որը բերելու է դեմոգրաֆիկ կատաստրոֆայի:
Էլ չեմ ասում կրթության որակի անկումը , որովհետև հաշվի առնելով գյուղից գյուղ գնալու անհարմարությունները, հատկապես ձմռանը, աշակերտների մեծամասնությունը պարզապես չի հաճախելու դպրոց:

Էս ա՞ Ձեր խոստացած ապագան՝ դատարկված գյուղերով:

Դպրոցների ցանկը, գյուղերի անունները և բոլոր թվային տվյալները կարող եք գտնել «Ազգային կրթական համակարգ» -ի էջ- ում։

ՀԱԿ փոխնախագաք Արամ Մանուկյան